Գեւորգ Փարսյանը հյուրընկալել է Շվեդիայի դեսպանին

29.06.2022 21:32
2886

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր համայնքապետարանում ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և ՄԱԶԾ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանատան և ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցիչները և ԵՄ պատվիրակության համագործակցության հարցերով ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմաննը:

????Ողջունելով դիվանագետի առաջին այցը Կապան՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզը ուշադրության կենտրոնում պահելու համար՝ հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում։ Գ․ Փարսյանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները, դրանց հետևանքները և առկա մարտահրավերները, որոնք բացասաբար են անդրադառնում համայնքի անվտանգային և սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Որպես առաջնային խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, նշվել է կենսական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման և նորերի կառուցման խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով հյուսիսը հարավին կապող ճանապարհի կառուցումը, որը պետք է իրականացվի Եվրամիության աջակցությամբ։

????Հյուրերը, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և քննարկման ներկայացրել համայնքի զարգացման, բնապահպանական, տեղական ինքնակառավարմանը վերաբերող, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու Սյունիքի մարզին ուղղված աջակցությունը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12