Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11
612

Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներից սկսած, տարբեր բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր շարադրեցին հարազատ գյուղի՝ իրենց բնօրրանի պատմությունը։ Այդպիսով, բազում դեմքեր, դեպքեր, իրադարձություններ փրկվեցին մոռացության  թանձր մշուշից և փոխանցվեցին հաջորդ սերունդներին։ Գրավիչն այն է, որ այդ հայրենանվեր նախաձեռնությունը շարունակվում է նաև մեր օրերում, նվիրյալներ միշտ էլ գտնվում են։

Ահավասիկ, մեր թերթի մեծ բարեկամ, խորհրդային տարիներին մեծ համարում ունեցող «Ավանգարդ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գագիկ Հայրումյանն ընթերցողի սեղանին է դրել «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատությունը։ Այն ամփոփող երկու մեծադիր գրքի թողարկումն իրականացվել է պոլիգրաֆիական բարձր մակարդակով, գունավոր տպագրությամբ։  Մի խոսքով, Գագիկ Հայրումյանն իրեն բնորոշ աշխատասիրությամբ համագյուղացիների (և ոչ միայն) մեջ վառ պահեց Վերիշենի՝ Հին Գորիսի պատմական հիշողությունը։

Աշխատության առաջին գիրքը բովանդակում է գյուղի աշխարհագրությունը, պատմությունը, բնակչությունը, կենցաղն ու սովորույթները, տարբեր ժամանակների տնտեսական հարաբերությունները։ Առանձին բաժիններում անդրադարձ է կատարվում կրթական համակարգին, գիտությանը, հասարակական-քաղաքական կյանքին, մշակույթին ու առողջապահությանը։ Ներկայացվում են խոհանոցն ու ավանդական ճաշերը։

Երկրորդ գիրքը ներկայացնում է գյուղի տոհմագրությունը, որն ընդգրկում է ավելի քան 200 տարի՝ 19-րդ դարի սկզբից մինչև 2019 թվականը։ Այն պարունակում է գյուղի տոհմերի, գերդաստանների և ընտանիքների մասին տվյալներ, ինչպես նաև Մինքենդից՝ 1905 թ․ հայ-թաթարական հակամարտությունների հետևանքով, Հին Գորիս գաղթած ընտանիքների տոհմագրությունը։

Գիրքը ներառում է նաև գյուղի անունադարանը։

Աշխատության մեջ շարադրված հարուստ փաստական նյութը քաղված է Հայաստանի ազգային, Ռուսաստանի Դաշնության պետական, զինվորական, սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվների փաստաթղթերից, մամուլում հրապարակված հոդվածներից, առկա գրականությունից և այլ աղբյուրներից։

Երկհատորյակի հրատարակման նախապատրաստումը և տպագրությունն իրականացվել է Սպարտակ Ամարյանի ընտանիքի ֆինանսական օժանդակությամբ։

Շնորհավորում ենք Գագիկ Հայրումյանին՝ այս շքեղ հրատարակությունն ընթերցողի սեփականությունը դարձնելու համար, մաղթում ամուր առողջություն, մերօրյա մարտահրավերներին դիմակայելու տոկունություն, ստեղծագործական թարմ ներշնչանքներ։

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02