Գիտելիքի և դպրության օրը Կապանի արվեստի քոլեջում

02.09.2024 11:28
739

Կապանի արվեստի պետական քոլեջի նախորդ ուստարվա շրջանավարտներից վեցը ընդունվել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այս ուստարում քոլեջի շեմին առաջին անգամ ոտք է դրել 30 ուսանող, որոնց համար նոր-նոր սկսվում է «ճանապարհորդությունը» արվեստի անիմանալի աշխարհում։ Օրվա խորհրդին՝ Գիտելիքի և դպրության տոնին և նոր ուստարվա մեկնարկին պատշաճող հանդիսություն տեղի ունեցավ կրթօջախի բակում։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ «Դերասանական արվեստ» մասնագիտությամբ 4-րդ կուրսեցի Աննա Ժամկոցյանը։ Տերունական աղոթք հնչեցրեց Վահանավանքի հոգևոր հովիվ Ավետիք քահանա Մարտիրոսյանը և բարի երթ մաղթեց քոլեջի ուսանողներին և դասախոսներին։

Ողջերթի խոսքով հանդես եկան N զորամասի սպա-հոգեբան, լեյտենանտ Սարգիս Հովհաննիսյանը, առաջին կուրսեցի Էդիտա Հարությունովայի տատ Ռուզաննա Հակոբյանը, քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Մերուժան Ավանեսյանը։ Քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը ցանկացավ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը կրթօջախի սաներին ուղեկցի ուսումնառության ողջ տարվա ընթացքում և համոզմունք հայտնեց, որ մեկնարկող ուստարին լինելու է կրթության և գիտելիքների վերաարժևորման տարի, և հաջողություններ մաղթեց մանավանդ առաջին կուրսեցիներին։ Քոլեջի երկարամյա դասախոս Էլեն Հովհաննիսյանն ավարտում է մանկավարժական գործունեությունը, ինչի առթիվ տնօրենը նրան հանձնեց շնորհակալագիր։

Հանդիսությունը ներառում էր երաժշտական կատարում՝ «Ժողովրդական գործիքներ» մասնագիտացման ուսանողուհիներ Ալլա Գրիգորյանը և Նարե Մովսիսյանը հնչեցրին հայկական ժողովրդական երգ «Աման թելո», իսկ քոլեջի «Պարարվեստի» մասնագիտության ուսանողուհիները կատարեցին «Ուզունդարա» և «Քոչարի» ժողովրդական պարերը։

Միով բանիվ և՚ դասախոսները, և՚ ուսանող-ուսանողուհիները բարձր տրամադրությամբ մտան լսարաններ...

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40