Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

27.03.2026 16:36
515

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-փետրվար ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանվում է՝ հիմնականում պայմանավորված հանքարդյունաբերության աճով։ Ընթացիկ տարին սկսվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ դանդաղել է փետրվարին: Փետրվար ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7.2%՝ 0.4 տոկոսային կետով դանդաղելով հունվարի նկատմամբ: Հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7.4%, որին ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդյունաբերության ոլորտը, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել հիմնականում հանքարդյունաբերության աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաև ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները:
     
  • Արտահանման և ներմուծման ցուցանիշները վերականգնվել են։ Հունվարին արձանագրված անկումից հետո, փետրվարին թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները կտրուկ վերականգնվել են՝ աճելով համապատասխանաբար 37.6% և 26.9%-ով։ Թեև փետրվարի արտաքին առևտրի կառուցվածքային տվյալները դեռևս չեն հրապարակվել, հունվարի ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ակտիվացմամբ։
     
  • Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նվազում։ 2026թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ ծախսերը զգալիորեն նվազել են՝ 58.8%-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի և ենթակառուցվածքային զարգացման համար։
     
  • Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրվարին կազմել է 4.3%՝ հունվարի համեմատ արագանալով 0.5 տոկոսային կետով: Այդ պայմաններում, սակայն, կենտրոնական բանկը մարտ ամսվա ընթացքում չի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6.5%-ի մակարդակում:
     

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/Zc8az ։

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40