Գնել Սանոսյանը մի խումբ դեսպանների ներկայացրեց Սիսիան-Քաջարան հատվածի ներդրումային ծրագրի մանրամասները

24.02.2022 15:27
1114

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան հատված) շրջանակներում կայանալիք մրցույթի մանրամասները:

Նշված հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (այդ թվում՝ Բարգուշատի թունելը, որի երկարությունը կկազմի շուրջ 8.7 կմ):

Բացման իր խոսքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ օրեր առաջ նախարարությունը հայտարարել է մրցույթի նախաորակավորման փուլը, և 70 օր կսպասեն տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից հայտերի:

«Հայաստանի համար ճանապարհի այս հատվածի կառուցումը և՛ ռազմավարական, և՛ տնտեսական, և անվտանգության առումով չափազանց կարևոր է: Սա բավականին մեծ և հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով: Իր տեսակով բավականին բարդ ու հետաքրքիր ճանապարհահատված է լինելու: Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի ծրագրի մասին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցեք ձեր երկրներում գործող խոշոր շինարարական ընկերություններին, որպեսզի նրանք մասնակցեն այս մրցույթին: Մեր նպատակն է, որ կարողանանք ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող ընկերություններ, որպեսզի կարողանանք և՛ ժամանակային առումով, և՛ որակական առումով ծրագիրը պատշաճ կերպով կազմակերպել»,- ասաց Սանոսյանը:

Միջոցառման ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլայանը ներկայացրեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիրը, այնուհետև ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետ Հասմիկ Բարխուդարյանն իր հերթին ներկայացրեց շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարվելիք մրցույթի մանրամասները:

armdaily.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22