Գնում եմ մասնագիտական աշխատանքի. «Իմ քայլը» Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի պաշտոնում

13.01.2021 14:41
1223

Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց։ Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

«Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդ է պահանջվում ընտրության համար, բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ այսօրևեթ ԲՀԿ-ն ԼՀԿ-ն եւս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ժամանակին ինքը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը անգրագիտություն էր որակել, նա էլ ասել էր՝ ով իմ նախագիծը անգրագիտություն է ասում, անգրագետն ինքն է, ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը Փաշինյանի հետ, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, այդ անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ»:

Լրագրողների հիշեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դուք երազում եք գլխավոր դատախազ դառնալ, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։ Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն. իմ  որոշումը դա է»:

news.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40