Ֆրանսիան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի, քանի երկխոսության օրակարգը սպառված չէ, նշում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը

13.01.2023 15:15
1146

Քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության օրակարգն ամբողջովին սպառված չէ, տեղին չէ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Այս մասին հունվարի 13-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Ամենկարևորը երկխոսության վերականգնումն է և խաղաղ կարգավորումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այսօր կարծում ենք այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության օրակարգն ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,- ասաց Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

2022-ի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանը «առաջարկել էր կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում»։

Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոսեց նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ միջանցքը հնարավորինս շուտ պետք է վերաբացվի։

«Մեզ համար պարտավորություն է լինել Հայաստանում, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի են դարձնում Հայաստանը։ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների և երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը սպառնալիքների տակ է։ Մենք շատ անհանգիստ ենք ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այն մեզ մտահոգում է։ Շատ կարևոր է, որ վերականգնվի ճանապարհը Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիան և ինտերնետ կապը (Արցախում – խմբ․)։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»,- նշեց նա։

Հարցին, թե Ֆրանսիան պատրաստ է փաստահավաք խումբ ուղարկել Լաչինի միջանցք, որի մասին անհրաժեշտության մասին հայտարարել են Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը, Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից նման դիմում եղել է, թե ոչ։ Երբ եղան դիմումներ օրինակ Ուկրաինայի կողմից, Ֆրանսիան պատասխանեց այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ։ Բայց չգիտեմ՝ Հայաստանը նման դիմում ձևակերպել և ուղղել է Ֆրանսիային, ուստի չեմ կարող պատասխանել»։

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40