Գոհար Հայրապետյան. «ԶՊՄԿ-ն փորձ է անում լռեցնել լրատվամիջոցին»

21.11.2019 20:00
1813

Հեռուստահաղորդավարուհի Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այն, ինչ հիմա գրելու եմ, խիստ անձնական է: Ես չեմ սիրում այս թեմայով խոսել: Իմ հայրը՝ Լոմոնոսովի համալսարանն ավարտած տաղանդավոր երկրաբան է եղել՝ հաշվարկել է ոսկու և մոլիբդենի պաշարները: Աշխատել է Սոտքի ոսկու հանքում: Հայրս մահացել է քաղցկեղից, երբ ես և քույրս 1 տարեկան ենք եղել: Եվ դա շատ խոր հետք է թողել իմ ողջ անհայր մանկության և պատանեկության վրա: Հետագայում քաղցկեղից մահացել են Կապանում և Քաջարանում ապրող հայրական կողմի գրեթե բոլոր բարեկամներս:

Եվ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը » հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար: Որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները: Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»:

Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:

P.S. Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:

P.S. Մոռացա ավելացնել: Գիտեմ, որ շուտով ինձ թիրախավորելու են ու իրենց պոչամբարների ողջ կեղտը տարբեր լրատվամիջոցներով լցնելու են վրա՝ չխնայելով ըտանիք, երեխա, մեր ու մանուկ: Տեսել ենք , գիտենք»:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01