Գողություն եւ վանդալիզմ Ամուլսարում

24.07.2020 12:13
1908

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները: Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետեւանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, եւ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ:  

Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ՝ տե՛ս տեսանյութը։

Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերեւույթ ենթարկվել են թալանի եւ վանդալիզմի։ Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։  

Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով։   

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40