Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2024 17:55
868

Սիրելի ուսուցիչներ,

Այսօր՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ՝ մեր երկրի լուսավոր ապագայի կերտողներիդ: Դուք եք այն անփոխարինելի ուժը, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մեր երեխաների աշխարհայացքը, արժեհամակարգը և ինքնությունը:

Դուք եք, որ սերունդից սերունդ փոխանցում եք մեր լեզուն, մշակույթը, պատմությունը և արժեքները: Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր երիտասարդությունը ոչ միայն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ունակություն է ձեռք բերում, այլև պահպանում է իր արմատները:

Ձեր անխոնջ աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր տարի մեր երեխաները արժանանում են բազմաթիվ մրցանակների տարբեր օլիմպիադաներում: Նրանցից շատերը հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել աշխարհի լավագույն բուհերում՝ բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Ձեր աշխատանքի արդյունքը չի սահմանափակվում դասարանի պատերով: Ամեն մի աշակերտ, որին դուք կրթում և ոգեշնչում եք, դառնում է մեր ապագայի կերտողը: Նրանց հաջողությունները, նվաճումները և ներդրումը հասարակության մեջ ուղղակիորեն կապված են ձեր աշխատանքի հետ:

Թող այս օրը լինի ոչ միայն շնորհավորանքների, այլև խորը գնահատանքի և երախտագիտության օր: Ձեր աշխատանքը բացառիկ է և անգնահատելի:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ձեր ազնիվ գործում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40