Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին

25.03.2024 20:56
788

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս համայնքի մշակութային կյանքի զարգացման հեռանկարներն ու առաջիկայում պլանավորվող նախագծերը, որոնք կնպաստեն համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Առաջիկայում հիմնովին նորոգվելու է Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի շենքը։ Փոխնախարարն ու համայնքի ղեկավարը խոսել են ընթացիկ աշխատանքների մասին։

Կարևորվել է, որ համայնքային միջոցառումները Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի շենքում այսուհետ անցկացվեն առանց վարձակալության` համայնքին հնարավորություն տալով մշակութային կյանքի ակտիվացման նպատակով, օգտագործել սրահները։

Քննարկվել է նաև նախարարության աջակցությամբ Գորիսում տարբեր երաժշտական խմբերի մասնակցությամբ, մշակութային նախաձեռնությունների, միջոցառումների կազմակերպման հարցը։

Դանիել Դանիելյանը կարևորել է արդյունավետ համագործակցությունը` ընդգծելով, որ փոխգործակցությունը նոր հնարավորություն կստեղծի համայնքի համար: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ողջունել է համագործակցության պատրաստակամությունը նշելով, որ արդյունավետ աշխատանքը կխթանի զբոսաշրջային քաղաքի մշակութային կյանքի ակտիվացումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40