Գորիս համայնքում անց է կացվել ֆուտբոլի մրցաշար

25.05.2023 14:55
879

Մայիսի 24 -ին «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» ՀԿ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ «Եվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակներում Գորիս համայնքում անց է կացվել ֆուտբոլի մրցաշար։ Մրցաշարի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հասարակության մեջ ինտեգրել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին, նրանց դարձնել հասարակության լիիրավ անդամ, ցուցադրել նրանց հմտությունները սպորտի ասպարեզում։

Մրցաշարին մասնակցել են Գորիս համայնքի թիվ 2, Յուրի Բախշյանի անվան թիվ 3, թիվ 5 և Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հանրակրթական դպրոցների աշակերտները։ Միջոցառման մասնակիցները և հաղթող թիմերն արժանացել են մրցանակների և նվերների։ Ֆուտբոլային խաղի արդյունքում մասնակից թիմերը զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝

????1-ին հորիզոնական՝ թիվ 2 հիմնական դպրոց

????2-րդ հորիզոնական՝ Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց

????3-րդ հորիզոնական՝ Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

????4-րդ հորիզոնական՝ թիվ 5 հիմնական դպրոց

Գորիսի համայնքապետարանը կարևորում է նման միջոցառումների կազմակերպման դերը համայնքում և հասարակության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40