«Գորիս» ՔԿՀ-ում պաշտոնյաներ կձերերբակալվե՞ն. ովքե՞ր եւ ինչպե՞ս են «զոն նայողին» թմրանյութ հասցրել

06.11.2017 16:41
2384

Գորիսի քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով չի բացառվում, որ քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվեն: Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 31-ին գրել էր, որ իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց տեղեկություն է հասել, թե իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-որ բան փնտրելով: Արդյունքում, ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից իրավիճակի մասով մեկնաբանել էին, թե կալանավորների բունտ չի եղել՝ փոխարենը նշելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին Գորիսի ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահներն օպերատիվ տվյալներ են ունեցել, որ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված: Տեւական ժամանակ հետեւել են քաղաքացու գործունեությանը, գաղտնալսել են նրա հեռախոսային խոսակցությունները, որից հետո որոշում է կայացվել նրան ձերբակալել: Ձերբակալումից հետո իրավապահները խուզարկություն են իրականացրել քաղաքացու բնակարանում եւ հետաքրքվել են, թե նա որտեղից է ձեռք բերել թրմանյութը եւ որտեղ է իրացրել: Պարզվել է, որ թմրանյութի մեծ մասը մատակարարվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ: Ահա այսպես՝ իրավապահները ձերբակալված քաղաքացու ցուցմունքի հիման վրա ստուգումներ են իրականացնել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այստեղից էլ սկսվել է ողջ պատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները քրեակատարողական հիմնարկում հայտնաբերել են քաղաքացու կողմից մատնանշված թմրանյութը: Ու այստեղ հարց է առաջացել, թե ինչ ճանապարհով է թմրանյութը բանտ մտել, ո՞ւր են նայել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության աչքերը: Ըստ լուրերի՝ թմրանյութը մտել է ՔԿՀ «զոն նայող» Կարոյի միջոցով եւ բաշխվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորների եւ դատապարտյալների մեջ: Հիմա քննություն է գնում, ու չի բացառվում, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շատ պաշտոնյաներ հայտնվեն մեղադրյալի աթոռին:

Քնար Մանուկյան
armlur.am
6 նոյեմբերի 2017թ.

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25