Գորիսի 200-ամյա բանտը կվերածվի թանգարանի

29.08.2017 12:41
2017

Սենսացիոն այդ հայտարարությունն արել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն օգոստոսի 26-27-ին Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում: Այդ որոշումը, ի դեպ, համահունչ է գորիսեցիների ցանկությանը, ինչի վերաբերյալ տարիներ շարունակ հնչել են առաջարկություններ:

Օգոստոսի 27-ին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի ուղեկցությամբ Արմեն Ամիրյանն այցելեց Գորիսի բանտ եւ ծանոթացավ կառույցի տարածքին ու հնարավորություններին:

Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թվականին՝ ՀՀ կառավարության սյունիքյան արտագնա նիստի ժամանակ (վարչապետ՝ Տիգրան Սարգսյան), ընդունվել է որոշում բանտը Գորիսից տեղափոխելու, Գորիս քաղաքից դուրս նոր բանտ կառուցելու մասին: Հիմա էլ պարզվում է, որ տարածքն ազատելուց հետո այն կտրամադրվի մշակույթի նախարարությանը եւ կվերածվի թանգարան-հյուրանոցի:

Նույն օրն Արմեն Ամիրյանը Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի հետ ուրվագծել է առաջիկա անելիքները՝ կապված Գորիս քաղաքն ԱՊՀ երկրների 2018թ. մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ: Նախարարն ու համայնքի ղեկավարը կարեւոր այդ հարցը հանգամանալից կքննարկեն եւ անելիքները կհստակեցնեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

Նախարարն այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել է ցուցադրությանը, ինչի վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ է ներկայացրել թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը: Արմեն Ամիրյանը ողջամիտ եւ պահանջված համարեց Ակսել Բակունցի ստեղծագործությունների՝ այլ լեզուներով թարգմանված ու ժամանակին տպագրված տարբերակների վերահրատարակումը, ինչի վերաբերյալ առաջարկություն ներկայացրին թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն ու համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ զրույցում նախարարը հետաքրքրվել է թերթի գործունեությամբ եւ հատկապես հատուկ համարների հրատարակման ուղղությամբ խմբագրության 2018թ. ծրագրերով:

Սյունիքյան շրջագայության ընթացքում Արմեն Ամիրյանին ուղեկցում էր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը:

Սեփ. լրատվություն

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22