Գորիսի 3 կրթօջախներ արդեն օգտվում են Ucom-ի գերարագ ինտերնետից

30.08.2023 14:09
727

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանձնարարության հիման վրա կատարված աշխատանքի արդյունքում Գորիսի 3 կրթօջախների՝ թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից։ Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը։

«Գորիսի ուսումնական հաստատություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ հուսալի և արագ ինտերնետի հասանելիության ապահովումն արդեն իրականություն է։ Այո՛, մեր խոստումը գործ է։ Տրամադրելով անվճար գերարագ ինտերնետ՝ մենք ավելի բարենպաստ միջավայր ենք ստեղծել հարյուրավոր սաների ուսման և գիտելիքների փոխանակման համար։ Համոզված ենք, որ բարելավում ենք հայրենիքի կրթական լանդշաֆտը՝ ապահովելով երիտասարդների հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գորիս այցի ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․ Մանուչարյանը և Կ․ Լազարյանը։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40