Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում մշակութային տոն էր

12.06.2025 22:19
792

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել էր մշակութային կրթության տարի:

Այդ նախաձեռնության շրջանակում՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտները (դասվար Սալոնիկ Ջհանգիրյանի  գլխավորությամբ) օրը վերածեցին իսկական տոնի:

Տոնական օրն ուներ կրկնակի խորհուրդ. աշակերտները կրտսեր դպրոցից անցում են կատարում միջին դպրոց՝ ուսումնական ճանապարհի կարեւոր փուլը նշանավորելով հիշարժան միջոցառմամբ:

Կրելով «Մեր ինքնության կնիքը» խորագիրը, ցերեկույթը նպատակ ուներ նպաստել դպրոցականների կարողությունների, ազգային արժեհամակարգի եւ աշխարհայացքի ձևավորման ճանապարհին:

Աշակերտները սիրով ու նվիրվածությամբ ներկայացրին հայ ժողովրդի մշակութային ժառանգության տարբեր դրվագներ՝ վեր հանելով ազգային ինքնության ուրույնությունն ու արժեքները։ Շնորհաշատ դպրոցականներն իրենց մշակութային ելույթներով անդրադարձան  հայ գրականության, երաժշտության եւ արվեստի մեծանուն ներկայացուցիչներին:

Միջոցառմանն առանձնահատուկ շունչ եւ հմայք  հաղորդեցին ազգային երգն ու պարը: Երեխաների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, իսկ պարային համարները, որոնք  բեմադրվել էին «Մեծ Հայք» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Համլետ Իսախանյանի ղեկավարությամբ, ցերեկույթը համեմեցին լրացուցիչ ոգեղենությամբ ու բովանդակությամբ:

Միջոցառման առանցքում հայոց Ացախն էր: Երեխաների շուրթերից հնչող արցախյան բարբառը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության՝ կողք-կողքի  ծածանվող դրոշները երիցս հաստատեցին ազգային ինքնության ամրությունը և մեր ժողովրդի անկոտրում կապը հայրենի հողին։ 

Դպրոցականների ելույթները ոչ միայն հուզեցին ներկաներին, այլ նաև հիշեցրին՝ Արցախը շարունակում է եւ կշարունակի  ապրել մեր սրտերում, խոսքում ու մշակույթում։ 

Այդպիսի միջոցառումները, անշուշտ, կարևոր դեր են խաղում մատաղ սերնդի մտածողության և աշխարհայացքի ձևավորման գործում՝ հանրակրթական դպրոցը դարձնելով ոչ միայն գիտելիքի յուրացման, այլև ազգային արժեքների պահպանման ու տարածման կենտրոն։

Մարիամ Լազարյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40