Գորիսի ավագանին չի բավարարել Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը

21.08.2024 17:48
858

«Համայնքապետին տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը ներառված չէ ՏԻՄ օրենքում»:

Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն է ուղարկել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ կատարումն ապահովելու նպատակով։

Այդ դատավճռով Առուշ Առուշանյանը դատապարտվել է Քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով։ Հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 6 ամիս, 18 օր ժամկետով։ Որոշվել է նաև Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանել: Փորձաշրջանը նա պետք է անցնի Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայության հսկողությամբ։

Առուշ Առուշանյանը բողոքարկել էր դատավճիռը, այն մի քանի անգամ քննվել է վերադաս դատարաններում, այդ թվում 2024թ․ փետրվարին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 24-ին:

Պրոբացիայի  ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետը Գորիս համայնքի ավագանուն ուղղված գրությամբ հայտնել է, որ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նաև միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոններ զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը:

Գորիս համայնքի ավագանին օգոստոսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրել Պրոբացիայի  ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի գրությունը քննարկելու համար։ Ավագանու 21 անդամներից 14-ը մասնակցել է նիստին և միաձայն ընդունված արձանագրությամբ մերժել է ծառայության պետի պահանջը։

Ավագանին արձանագրել է, որ  համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտելը ներառված չէ ՏԻՄ օրենքի 75 հոդվածով նախատեսված համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամեկտ դադարեցնելու հիմքում։ Որպես քրեաիրավական հարաբերություններից բխող հիմք՝ դրանցում ներառված է բացառապես ազատազրկման դատապարտվելը, և այդ պատիժը կրելն այս դեպքում բացակայում է։

Բացի այդ, համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում ՏԻՄ առանձնահատկությունները սահմանող իրավադրույթներով առհասարակ դատական ակտերի հիման վրա լիազորությունների վաղաժամեկտ դադարման հիմք կամ ընթացակարգ չի նախատեսվել։ «Գրությամբ հայցվող գործողությունը դուրս է ավագանու լիազորությունների շրջանակից, ուստի «որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը» համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենքով նախատեսված հիմք չէ, ուստի պրոբացիայի ծառայության գրության պահանջներն ավագանու գործառույթներից դուրս են»,- արձանագրել է Գորիս համայնքի ավագանին։

Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճռով Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգքրի (2003թ․ ընդունված) մի քանի հոդվածներով․

  • 308-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով,
  • 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով,
  • 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` մեկ տարի երեք ամիս ժամկետով։

Ըստ դատավճռի՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելով` Ա․ Առուշանյանն իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իր ընտանիքին պատկանող խանութների ցանցում հաշվարկված պակասորդը վերադարձնելու նպատակով ծեծել է աշխատակցին՝ պահանջելով փոխհատուցել պատճառված վնասը։ Նրա առողջությանը պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

2021թ․-ի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նախապատրաստել է երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի ՖԲ էջից

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50