Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է

28.02.2023 21:39
2426

1928 թվականից գործող Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է։
Կառույցն այսօր արդեն 329 աշխատակից ունի, իսկ հիվանդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող 70 բժիշկներ։ 2010 թվականին հիմնանորոգված ԲԿ֊ն հագեցվել և անընդհատ հագեցվում է ժամանակակից սարքավորումներով:
Բժշկական կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:
90 մահճակալ ունեցող կառույցում գործում են
•վիրաբուժական, •մանկաբարձագինեկոլոգիական
•թերապևտիկ
•մանկական
•ինֆեկցիոն
•հեմոդիալիզային բաժանմունքները:
Այստեղ իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, վնասվածքաբանական, ուռոլոգիական, անոթային վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ և լապարոսկոպիկ վիրահատություններ:
Բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություն, որը իրականացնում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, իմունոֆերմենտային, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, թվային ֆլյուրոգրաֆիա, էնդոսկոպիա, էլեկտրասրտագրում) համալիր հետազոտություններ: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են նաև պետական պատվերի շրջանակներում անվճար՝ Գորիսի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, իհարկե համապատասխան բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:
Իսկ կենտրոնի պոլիկլինիկայում Գորիսի և տարածաշրջանի բնակչության առողջության առաջնային պահպանմանը հետևում են համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկներ։
«Գորիսի բժշկական կենտրոն»​ ՓԲԸ֊ի շտապ օգնության ծառայությունը աշխատում է 24֊ժամյա գրաֆիկով և իր գործի մեջ հմուտ թիմով։ Վերջերս էլ այս ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել կրթական ծրագրերով:
Ի դեպ՝ շտապ օգնության կանչերն իրականացվում են անվճար` պետական պատվերի շրջանակներում:
Եվ ամենակարևորը.
«Գորիսի բժշկական կենտրոն»​ ՓԲԸ֊ում սպասարկումն իրականացվում է հոգատար և պրոֆեսիոնալ աշխատակազմի կողմից։

Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40