Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հետաձգվել է

31.03.2026 17:47
946

Ինչպես հաղորդել էինք նախապես՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։

Մրցույթը պետք է տեղի ունենար այսօր՝ մարտի 31-ին, ժամը 14-ին։

Սակայն, ինչպես հայտնի դարձավ, մրցույթը հետաձգվել է։

Մրցույթի հետաձգման պաշտոնական պատճառը լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայությունն էր։

Իսկ թե ինչո՞ւ նախարարության ներկայացուցիչը չի մասնակցել մրցույթին՝ դեռևս հայտնի չէ։

Հայտնի է սակայն, որ քոլեջի նորակազմ Կառավարման խորհրդի իրավազորության հարցը հայտնվել է հանրապետության իրավապահ մարմինների համակ ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես՝ Կառավարման խորհրդի 11 անդամից հինգը գործող կարգի խախտումներով, ասել է՝ ապօրինաբար են ընդգրկվել այդ մարմնում․ երեք ուսանող և դասախոսներ Անժելա Առաքելյանն ու Հայկուշ Էլյազյանը։

Եվ որևէ իրավազորություն չունեցող մարդկանց այդ խմբակը՝ թաքնված «Կառավարման խորհուրդ» անձրևանոցի տակ, «ընտրել» է խորհրդի նախագահ և քարտուղար, ովքեր նույնպես չեն կարող օրինավոր համարվել ու մրցույթին առնչվող գործառույթներ իրականացնել։

Մյուս կողմից՝ ներկայումս դատական քննության առարկա է քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի իսկության հարցը, որի կեղծված հիմքերը ԿԳՄՍ նախարարությունը համառորեն թաքցնում է։

Ուսումնասիրվում է նաև հարցը, թե ինչ դերակատարություն է ունեցել Արմինե Կոլյան պաշտոնակատարը՝ Կառավարման խորհուրդ կազմավորելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի հիմքերը կեղծելու գործում։

Միաժամանակ երկրի իրավապահ մարմիններում քննարկման առարկա են դարձել Գորիսի նախկին պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին նախապես հավաստագրից արհեստականորեն զրկելու, 2025 թ․ դեկտեմբերի 2-ին նրան ԿԳՄՍ նախարարի հրամանով աշխատանքից ազատելու հիմքերը, ինչպես և Գորիսի ոստիկանապետի՝ Գորիսի նախկին պետական քոլեջի դասախոսներին սպառնալուն միտված գործողությունները։

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև Գորիսի նախկին գյուղքոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Տոռոզյանը, որի հավաստագրի օրինականության վերաբերյալ որևէ վերապահում չկա։ Ի դեպ, Աննա Տոռոզյան հավակնորդը Գորիսում և հատկապես ուսանողական ու մանկավարժական հանրույթում որոշակի հեղինակություն է վայելում, սակայն նախարարության սրտի թեկնածուն չէ։

Կարգի համաձայն՝ հետաձգված մրցույթը մեկ անգամ ևս անցկացնելու հնարավորություն կա, այն տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14-ին։

Եվ, այդ բոլորով հանդերձ, եթե իրավազորություն չունեցող մարդկանց խմբակը՝ «Կառավարման խորհուրդ» անվամբ, ապրիլի 6-ին կազմակերպի մրցույթ–բեմադրություն և տնօրեն ընտրի, ապա դա ոչ մի պարագայում լեգիտիմ չի  կարող համարվել և անպայման կդառնա դատական վիճարկման առարկա։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12