Խաչատրյան Գավրուշա /Կոլյա/. նահատակ զինվորը Շինուհայրից 

22.10.2021 14:31
1707

Խաչատրյան Գավրուշա /Կոլյա/ Ջոնիկի. ծնվել է 2001 թ. մայիսի 6-ին  Շինուհայրում:  Սովորել է  Շինուհայրի միջնակարգ դպրոցում, Գորիսի գյուղատնտեսական քոլեջում: 2019 թ. հուլիսի 26-ին զորակոչվել է բանակ, ծառայել Արցախի Հանրապետության Մարտունու զորամասում:

Գավրուշա անունը գրված էր միայն փաստաթղթերում. նրան շրջապատում Կոլյա էին անվանում, ծանոթներից ու հարազատներից շատերն անգամ ծանոթ չէին նրա անձնագրային անվանը:

Կոլյան «Ես եմ» ծրագրով էր ծառայում, որոշել էր բանակից վերադառնալ եւ մեկ տարի ավելի ծառայելու դիմաց վաստակած գումարով թեթեւացնել ընտանիքի հոգսը: Ծառայությունից երբեք չի դժգոհել, ծառայակից ընկերները պատմում են, որ նույնիսկ պատերազմի օրերին նրանից ոչ մեկը դժգոհություն չի լսել, նրան բնութագրելիս առանձնացնում են բնավորության խստությունն ու պահանջկոտությունը:

Կոլյայի քույրը՝ Հասմիկը, մինչեւ հիմա չի հավատում, որ եղբայրը զոհվել է, ասում է, որ բոլորն իրենց տանը սպասում են ու դեռ հույս ունեն, որ Կոլյան կգա. «Կոլյան ինձանից երկու տարի փոքր էր, բայց ավագ եղբոր պես էր, այնքան հասուն էր, այնքան խելացի, որ ցանկացած իրավիճակում կարող էիր նրա խորհրդին դիմել եւ իմանալ, որ նա հաստատ ճիշտ խորհուրդ կտա, որ նա կլուծի  խնդիրներդ:  Պատերազմից առաջ էլ, պատերազմի օրերին էլ ամեն օր զանգահարում էր՝ խոսում մեզ հետ, երբեք չէր տրտնջում, ասում էր, որ ամեն ինչ լավ է ու լավ է լինելու: Համոզված էի, որ նրա հետ վատ բան չի պատահի, բայց... Հիմա էլ նրա վերադարձի հույսը չենք կորցրել, հուղարկավորություն արել ենք, բայց հույսը, որ մի օր նա կվերադառնա, որ ողջ է, մեզ չի լքում»:

Կոլյան զոհվել է նոյեմբերի 3-ին Մարտունիում: Հուղարկավորվել է 2021 թ. հունվարի 6-ին Շինուհայրի գերեզմանատանը:                                                                                                                                                                                                                                                                                           

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40