Գորիսի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը․ ապօրինի պահվող ինքնաձիգը հայտնաբերվել է

18.10.2022 22:27
1101

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին զանգահարել է Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34