Գորիսի պետական համալսարանում կմեկնարկի «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողովը

17.10.2017 10:31
2076

Գորիսի պետական համալարանում տարեսկզբին մեկնարկած հոբելյանական միջոցառումները՝ նվիրված բուհի հիմնադրման 50-ամյակին, կամփոփվեն հոկտեմբերի 19-20-ը «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողովի անցկացմամբ, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս մայիսից:


Հայաստանի գիտակրթական ու հոգեւոր-մշակութային վաղեմի օրրան Սյունիքում Գորիսի պետական համալսարանը Տաթեւի նշանավոր վարդապետարանից հետո երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունն է եւ անցել է փառավոր ուղի: Համալսարանի 50-րդ տարեդարձը ոչ միայն համազգային ու կրթամշակութային հոբելյան է, այլեւ գիտակրթական ասպարեզում մեր ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Այդ համատեքստում  էլ արժեւորվում է գիտաժողովի կազմակերպումը՝ որպես ամփոփիչ միջոցառում:


Գիտաժողովին կմասնակցեն ինչպես ԳՊՀ-ի, այնպես էլ Երեւանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ մշակույթի նախարարության բազմաթիվ գիտնականներ ու մշակույթի գործիչներ:


Գիտաժողովը նպատակ ունի ակադեմիական, գիտական առաջատար միտքը կենտրոնացնելու Սյունիքի պատմամշակութային հարուստ ժառանգության ուսումնասիրման վրա, արժեւորելու եւ ամփոփելու գիտակրթական ձեռքբերումները (անցյալից մինչեւ մեր օրերը), քննարկելու գիտության, կրթության, մշակույթի արդի հիմնախնդիրներին ու զարգացման հեռանկարներին նվիրված հարցեր:


Գիտաժողովի երկօրյա աշխատանքը կծավալվի չորս մասնախմբերում՝ ա) պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) բանասիրական ուսումնասիրություններ, գ) կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները եւ զարգացման արդի հիմնախնդիրները, դ) բնագիտական ուսումնասիրություններ:


Ծրագրում ընդգրկված են մոտ 80 զեկուցումներ: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում է բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:


Ս.թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 9:00-9:50-ին, Գորիսի պետհամալսարանի նիստերի սրահում տեղի կունենա գիտաժողովի մասնակիցների գրանցումը, այնուհետեւ կմեկնարկի բացման արարողությունն ու լիագումար նիստը: Նախատեսված է երեք պլենար զեկուցում, իսկ մինչ այդ կրթօջախում առաջին անգամ կհնչի ԳՊՀ-ի նորաստեղծ օրհներգը (խոսք՝ Տիգրան Գրիգորյանի, երաժշտությունը՝ Արկադի Շեկունցի):


Գիտաժողովի աշխատանքները կուղեկցվեն մշակութային ծրագրերով եւ պատմաճանաչողական այցերով:

Թեհմինա Մարության
Գիտաժողովի պատասխանատու քարտուղար

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22