Գորիսի պետական քոլեջում անժամկետ դասադուլ է սկսվել. ուսանողները կոնկրետ պահանջ են ներկայացնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

12.05.2025 11:35
1438

Այսօր՝ 2025 թ. մայիսի 12-ի առավոտվանից, Գորիսի պետական քոլեջում անժամկետ դասադուլ է մեկնարկել։

Հնարավոր դասադուլի մասին վաղօրոք իրազեկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքել Գորիսի պետական քոլեջի դասախոսական կազմի, օժանդակ աշխատողների և ուսանողների մտադրությանը՝ այդկերպ անտեսելով մեր արդարացի և օրինական պահանջը։

Հաշվի առնելով այդ, ինչպես և այն հանգամանքը, որ Գորիսի երկու քոլեջի արհեստական միավորմամբ ընդամենը մեկ «խնդրի» լուծում է ենթադրվում, այն է՝ ասպարեզից հեռացնել Գորիսի պետական քոլեջի 16 տարվա մեծավաստակ տնօրեն և կրթական գործի նվիրյալ Կարեն Լազարյանին, ուսանողները դիմում են նման քայլի։

Դասադուլ հայտարարած ուսանողների պահանջը, ինչպես իրենք են նշում, մեկն է՝ «Մեզ համար այնքան էլ հասկանալի չէ տնօրենի պարտականությունը կատարող, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար հասկացությունները։ Մեզ համար ընկալելի և անբեկանելի ու անսակարկելի է մի բան՝ Գորիսում նոր ձևավորվող քոլեջն այս փուլում պետք է գլխավորի միայն ու միայն Կարեն Լազարյանը, ում հավատալով և վստահելով ենք եկել այստեղ սովորելու, ում նվիրական աշխատանքը մեր աչքի առջև է։

Մեր պահանջը չկատարելու դեպքում կդադարեցնենք մեր հետագա ուսումնառությունը Գորիսում ստեղծվող միջին մասնագիտական նոր ուսումնական հաստատությունում։

Մեզ համար որևէ նշանակություն չունի, թե իշխանավորներից ով կամ ովքեր չեն ուզում Կարեն Լազարյանի հետագա պաշտոնավարումը, մանավանդ որ նման դիրքորոշումները չեն կարող օբյեկտիվ հիմքեր ունենալ կամ կրթական գործին նպաստող լինել։

Ուրեմն և ակնկալում ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համարձակությունը և ազնվությունը, ինչպես և օրինապահությունը՝ առերեսվելու իրականությանը և ընդառաջելու մեր արդարացի պահանջին, այլապես, ինչպես նշեցինք, մենք լսարան չենք մտնի և մեր հետագա կրթության համար այլ ուսումնական հաստատություն փոխադրվելու քայլեր կձեռնարկենք»։

Համակարգող խումբ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01