Հայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել արդյունաբերության զարգացման դժվարին գործում. Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

05.04.2024 21:12
817

Հայ երկրաբանների մի քանի սերունդ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում: Այս մասին նշված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի՝  Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձում:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ:

Անցյալում շատերիս երազած ուժեղ, զարգացած և անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է օրնիբուն աշխատելու, այդ թվում նաև երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ:

Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում, հայտնաբերել են խոշոր հանքավայրեր, որոնք մինչև այսօր հազարավոր ընտանիքների ապահովում են արժանապատիվ աշխատանքով և երկրի տնտեսության համար կայուն հիմք են հանդիսանում:

Վստահ եմ, մեր երկրի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը միտված բազում ծրագրերի ամենաարագ ու արդյունավետ իրականացումները անմիջականորեն կապված են հանքարդյունաբերության և, հատկապես, «կանաչ տնտեսության» անցմամբ պայմանավորված կրիտիկական մետաղների աճող պահանջարկի հետ: Դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է նվիրվածություն և համախմբած ամենօրյա աշխատանք, որի ներուժն ու պատրաստակամությունն այսօր մենք՝ բիզնեսի ներկայացուցիչներս տեսնում ենք ակադեմիական հանրության շրջանում։

Կրկին շնորհավորում եմ «Երկրաբանի օրվա» առթիվ և մաղթում եմ ծրագրերի իրականացում, նոր հաջողություններ, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք» ,- նշված է ուղերձի մեջ, որն ընթերցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ երկրաբաններին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԵՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, գիտնականներ և երկրաբաններ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40