Խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց․ Ոստիկանություն

02.10.2020 17:44
1199

Ոստիկանությունից երախտագիտություն են հայտնում Արցախին աջակցություն ցուցաբերելու ցանկության և պատրաստականության համար և խնդրում զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց։
«Հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի այդ՝ սահմանափակված է անձանց ու տրանսպորտային միջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ: Կիրառվող միջոցառումները բացառապես կոչված են ապահովելու Ձեր անվտանգությունը և ճանապարհների բեռնաթափումը:
Ուստի, ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց, փոխարենը՝ անհրաժեշտ է աջակցությունը փոխանցել Ձեր համայնքապետարան/թաղապետարան: Մենք երաշխավորում ենք, որ այն անվտանգ կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին: Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգահարելով.

Մարզերի դեպքում՝
• Արագածոտն 055042400
• Արմավիր 093929595
• Արարատ 091480731
• Գեղարքունիք 077355441
• Կոտայք 091475565, 098475565
• Վայոց ձոր 093855010
• Լոռի 098950214
• Շիրակ 098090807
• Տավուշ 094525101
• Սյունիք 094324959

Երևանի դեպքում՝
• Ավան 011518113, 011518147, 094334465
• Արաբկիր 011518180, 011518179, 093414401
• Աջափնյակ 011518044, 011518033, 098677627
• Դավիթաշեն 011518259, 011518289, 091910676
• Կենտրոն 011518420, 011518416, 098494419
• Էրեբունի 011518360, 011518361, 093835064
• Մալաթիա-Սեբաստիա 011518572, 011518512, 098696679
• Նոր Նորք 011518611, 011518673, 011518654, 091499087
• Նորք-Մարաշ 011518706, 098499469
• Նուբարաշեն 011518732, 077355653
• Շենգավիթ 011518797, 094989778
• Քանաքեռ-Զեյթուն 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752

Մանրամասների համար կարող եք զանգահարել 117 ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ:

Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար: Միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հարգանքով՝
Սոցիալական և նյութական աջակցության շտաբ»,- ասված է հայտարարության մեջ։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01