ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

07.10.2025 13:47
637

Հարգելի՛ գրադարանավարներ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Տոնը կարևոր առիթ է արժևորելու ձեր նվիրական ու պատասխանատու աշխատանքը։

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում իր գոյությունը պահպանել է գրի ու գրքի շնորհիվ։ Մեր ազգային ինքնության ամուր հիմքը եղել է կրթությունն ու գիտելիքը, իսկ գիրքն այն սուրբ զենքն է, որով հաղթահարել ենք փորձությունները, դիմակայել մարտահրավերներին և պահպանել մեր արժեհամակարգը։

Այս կարևոր գործում ձեր դերն անփոխարինելի է․ դուք ոչ միայն պահպանում ու փոխանցում եք մեր մշակութային և հոգևոր ժառանգությունը, այլև մնում եք նոր սերունդների լուսավոր ուղեկիցը։ Ձեր շնորհիվ այսօր էլ գրադարանները շարունակում են լինել համայնքի մտավորական կյանքի կենտրոններ՝ մի վայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել գիտելիքի հարստությունը և գտնել ոգեշնչման նոր աղբյուր։

Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ գրադարանները մնում են բաց հարթակ բոլորի համար՝ նպաստելով կրթության զարգացմանը, ազգային ինքնության պահպանմանը և նոր սերունդների գիտելիքի ծարավը հագեցնելու աղբյուր։

Սիրելի՛ գրադարանավարներ, մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական ու գործնական հաջողություններ, անսպառ եռանդ և արժանի գնահատանք պատասխանատու աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում նվիրումի, բարեհամբույր վերաբերմունքի և մեր երեխաների ու երիտասարդների մեջ ընթերցանության սերը սերմանելու համար։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08