ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կոչ է անում Իսրայելին ճանաչել ահաբեկչական պետություն

15.08.2024 21:32
820

ՄԱԿ-ը պետք է Իսրայելին հայտարարի ահաբեկչական պետություն, ինչը պայմանավորված է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերով: Նման դիրքորոշում է հայտնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:

«Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ իսրայելական վարչակարգի ինստիտուտները պետք է ճանաչվեն ահաբեկչական։ Հետևաբար, Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ իսրայելական վարչակարգի կողմից իրականացվող գործողությունները ահաբեկչության ակնհայտ դրսևորում են»,- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկին և այս կազմակերպության երկու հատուկ զեկուցողներին գրել է Բահրեյնին։ 

Ըստ նրա՝ «վերացնելով Պաղեստինի առաջնորդներին՝ Իսրայելը ձգտում է ոչնչացնել պաղեստինյան քաղաքական ինքնությունը և Պաղեստինի ժողովրդից խլել անկախ պետության հիմնարար իրավունքը»։ Նա ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը:

Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:

Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։

https://hetq.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22