«Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը

22.03.2024 15:03
1070

1985 թվականին ստեղծված մարզադպրոցում գործում են վեց մարզաձևից խմբակներ՝ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ և թեթև աթլետիկա: Բոլոր մարզաձևերից ընդհանուր առմամբ պարապում են 312 սան:

Ըմբշամարտ մարզաձևը խորը հիմքերի վրա է դրված: Տարվա կտրվածքով մարզադպրոցը մասնակցում է արտերկրում կազմակերպված ըմբշամարտի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի: Այսօր արդեն ունենք բավականին խոստումնալից մարզիկներ, ովքեր բարձր են պահում մարզի և Գորիս քաղաքի պատիվը՝ գրավելով 1-ին հորիզոնականները: Այդ կարևոր գործին իրենց ավանդն են ներդրել մարզադպրոցի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժներ Տիգրան Աղաբեկյանը, Ալբերտ Հայրապետյանը, Կարեն Հովսեփյանը: Մարզադպրոցի պատանի ըմբիշներ Արտակ Աղաբեկյանը, Ալեն Միրզոյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Արտյոմ Մուսայելյանը, Արտյոմ Մարգարյանը հանդիսանում են միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ:

Մարզադպրոցում նաև գործում են վոլեյբոլի խմբակներ, որոնք ներկայացնում են սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր և Խնածախ գյուղերը՝ մարզիչ-մանկավարժներ Մայիս Բաղդասարյանի և Վարդան Բաղդասարյանի ջանքերով: Այդ մարզաձևը ևս դրված է բարձր հիմքերի վրա:

Սահմանամերձ Տեղ համայնքի Խոզնավար գյուղում գործում են մեր մարզադպրոցի թեթև աթլետիկայի խմբերը՝ մարզիչ-մանկավարժ Անժելա Զաքյանի գլխավորությամբ, ով հանդիսանում է նաև ԽՍՀՄ սպորտի վարպետի թեկնածու:

Մարզադպրոցում գործում են նաև բասկետբոլի խմբակներ: Մարզաձևի հիմքերն են դրվում Տաթև համայնքի Հալիձոր գյուղում ևս: Բասկետբոլի զարգացմանն իրենց ջանքերն են ներդնում մարզիչ-մանկավարժներ Աննա Աբգարյանն ու Վիգեն Ավետիսյանը:

 

Մարզադպրոցն ունի աղջիկների  ֆուտբոլի խմբակներ, մարզիչ-մանկավարժ՝ Արմեն Ղազարյան:

Մարզադպրոցում գործում են նաև շախմատի խմբակներ,  մարզիչ-մանկավարժ՝ Անուշավան Ղազարյան:

2024 թ. ծրագրերից ուշարժան է ապրիլի 10-ին և 21-ին կայանալիք դեռահասների և պատանիների ՀՀ առաջնությունը, որի հաղթողները կմասնակցեն Եվրոպայի և աշխարհի առաջնությանը:

«Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է ԽՍՀՄ սպորտի վարպետ Տիգրան Աղաբեկյանը: Ավելի վաղ դպրոցը ղեկավարում էին Ռուբիկ Բակունցը, Գագիկ Դավթյանը, Արթուր Ասլանյանը:

Մարզադպրոցը գտնվում է նախկին պիոներ պալատի հարևանությամբ՝ Ավանգարդի 3/1 հասցեում:

Մարի Նավասարդյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40