Գորիսին կից համայնքների ավտոճանապարհների հիմնանորոգումը կվերադարձնի քաղաքի երբեմնի տնտեսական ակտիվությունը. Առուշանյան

22.05.2025 17:42
1060

Գորիս քաղաքի հարևանությամբ գտնվող համայնքներում իրականացվում են ավտոճանապարհների ակտիվ հիմնանորոգման աշխատանքներ։ Լրագրողների խումբը ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ այցելեց Վերիշեն-Խոզնավար հատված։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալ տեղամասում կապալառուն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերությունն է և «ԲԵՍՏ Ռոուդ» կոնսորցիումը։ Նախագծողը «Արմստրոյ» ընկերությունն է, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 2,579,698,544 դրամ է, հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը 18.3 կիլոմետր է։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2024-25 թվականներին:

Լրագրողների հետ զրույցում «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերության տեղամասային պատասխանատու Արմեն Խաչատրյանը նշեց, որ աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Այժմ սկսել ենք արհեստական կառուցվածքների աշխատանքները։ Միաժամանակ կիրականացնենք հողային աշխատանքներ։ Այդ ամենից հետո կանցնենք ճանապարհի պատվածքը փոխելուն և նորը կառուցելուն։ Ասֆալտը երկշերտ է, ունի 11 սանտիմետր հաստություն։ Այստեղ երկար տարիներ հիմնանորոգում չի արվել, ուստի կառուցում ենք այնպիսի ճանապարհ, որը կունենա համապատասխան երաշխիք և կծառայի երկար ժամանակ։ Նախատեսում ենք մինչև տարեվերջ այն հանձնել շահագործման։ Ճանապարհը սկսելու է Վերինշենից և հասնելու է մինչև Խոզնավար գյուղի վերջը։ Առնվազն 25 րոպեով կրճատվելու է այստեղով անցնելու ժամանակը։ Վերանորոգումից հետո կլինի էական բարելավում»,- ասաց Խաչատրյանը։ 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր հերթին լրագրողներին հայտնեց, որ քաղաքին կից համայնքների ավտոճանապարհների հիմնանորոգումը կվերադարձնի Գորիսի երբեմնի տնտեսական ակտիվությունը։ 

«Վերիշեն, Խոզնավար և Բայանդուր գյուղերը նախկինում ունեին ճանապարհի հետ կապված որոշակի խնդիրներ։ Մարդիկ ստիպված անցնում էին ավելի երկար ճանապարհ, մինչդեռ նորն ունի ռազմավարական նշանակություն։ Այստեղից մարտական դիրքեր և տարբեր հատվածներ գնալը միանշանակ հարմար է հենց այս ճանապարհով։ Այսուհետ մեր գյուղացիներն ու ՊՆ-ն կերթևեկեն ավելի բարեկարգ ճանապարհով։ Գորիս համայնքը սուբվենցիաներով ամեն տարի ռեկորդային ցուցանիշներ է գրանցում միջհամայնքային ճանապարհների վերանորոգման առումով։ Այս պահին իրականացվում են չորս խոշոր ծրագրեր՝ 1,2 միլիարդ դրամի չափով։ Շուտով կհայտարարվի մրցույթ նաև 800 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի համար։ Բացի Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ, Վերիշեն-Խոզնավար ճանապարհներից, կառուցվում է նաև Խոտ-Որոտան ճանապարհը։ Տարեվերջին կունենանք այնպիսի իրավիճակ, որ Գորիսից հարակից գյուղեր հասնող գրեթե բոլոր ճանապարհները կլինեն բավականին բարձր որակի»,- ասաց Առուշանյանը։ 

Նա հավաստիացրեց, որ շինկազմակերպությունները փորձառու են, կատարել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք համապատասխանում են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային չափանիշներին։ 

«Լինելով քաղաքապետ՝ բնականաբար, ներգրավված եմ նման աշխատանքներում, ուստի վստահեցնում եմ, որ մեր երկրում ճանապարհները բավականին լավ են կառուցվում։ Գորիսում կան արդեն յոթ տարի առաջ կառուցված ճանապարհներ, որոնց հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Ի տարբերություն համայնքային ճանապարհների՝ միջպետական մայրուղու վրա ծանրաբեռնվածությունը շատ է, կան գրունտային ջրեր, որոնք ավելի ուշ են դուրս գալիս մակերես, բայցևայնպես, մայրուղու առանձին հատվածները նույնպես վերանորոգվում են պատշաճ կերպով։ Ճանապարհային ամբողջ ցանցի կառուցումից հետո դրական արդյունքները կլինեն ավելի ակնառու և շոշափելի»,- ասաց Գորիսի քաղաքապետը։   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40