Գորիսից Կապան ձգվող գազատարում՝ վթար. ահաբեկչությո՞ւն, թե՞ ճանապարհաշինարարի անփութություն

02.04.2022 13:48
6470

Գորիսից Կապան ձգվող գազատարի՝ Կատարիի հատվածում այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել:

Դա այն հատվածն է, որտեղով անցնում է Տանձավեր-Շուռնուխ կառուցվող ճանապարհը:

Տեղի ունեցած վթարի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, ինչն էլ պատճառ է դարձել ամենտարբեր ասեկոսեների:

Մեր աղբյուրը հերքում է տարածված  տեղեկատվությունն  առ այն, թե իբր Շուռնուխի մերձակայքով անցնող այդ գազատարը վնասվել է ադրբեջանցիների ահաբեկչության հետեւանքով:

Նույն աղբյուրը հավաստիացնում է նաեւ, թե վթարը տեղի է ունեցել Տանձավեր-Շուռնուխ ճանապարհը կառուցող շինարարի անփութության եւ անպատասխանատվության հետեւանքով:

Վերջին վարկածը, անշուշտ, մի քանի առումով խոցելի է եւ տարաբնույթ հարցերի տեղիք է տալիս: Օրինակ, մի՞թե առավոտվա այդ ժամին ճանապարհաշինարարներն արդեն իսկ Կատարիի արեւմտահայաց բարձունքում էին եւ այլն:

Միեւնույն ժամանակ, որքան տեղյակ ենք, այսօր՝ օրվա վերջին, ամենայն հավանականությամբ կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:

Եվ, այդ բոլորով հանդերձ, հանրությունը սպասում է հիմնավոր պարզաբանումի՝ ի՞նչ է տեղի ունեցել Գորիս-Կապան գազատարում:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02