Գորիսում ամփոփվեց Սյունիքի մարզի ձմեռային զորակոչը

30.01.2025 12:59
726

Հայոց ազգային բանակի կազմավորման օրը Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրերի բնակիչների համար կրկնակի տոն էր. այդ օրը կայացան նրանց նորակոչիկ որդիների ու եղբայրների բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություններ:

Հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, սյունեցի նորակոչիկները՝ պետության կայացման գործում բանակի դերի կարևորության գիտակցումով, Գորիսում մասնակցեցին Սյունիքի մարզի ձմեռային զորակոչի ամփոփմանը:

Ի դեպ, Սյունիքի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանը նոր և լավ ավանդույթի սկիզբ է դրել՝ նորակոչիկին բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհելը չպետք է լինի միայն առաջին զորակոչի «մենաշնորհը»: Նրա նախաձեռնությամբ՝ ամեն զորակոչի ժամանակ Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրիի զինկոմիսարիատների զինծառայողների մասնակցությամբ, տեղի մշակույթի կենտրոնների հետ մեկտեղ, հայրենասիրական երաժշտության հնչյունների ներքո, տեղի են ունենում նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություններ, որտեղ ելույթներ են ունենում Սյունիքի զինկոմը, հոգևորականներ, պահեստազորայիններ, մտավորականներ, նորակոչիկների հարազատներ:

Մեծ բազմության առաջ հնչեցվող խոսքն ուսանելի և ազդու էր՝ հայ երիտասարդը ծառայելով հայկական բանակում, պատվախնդրորեն կատարելով իր զինվորական պարտականությունը, մեծ ներդրում է ունենում բանակաշինության գործում, կատարում երկրի անվտանգության ապահովմանն ու հզորացմանն ուղղված գիտակից, վճռական քայլեր…

Մշակութային միջոցառումների կազմակերպիչ Նելլի Արզումանյանը, ով յուրաքանչյուր միջոցառմանը ներկայանում է նոր ասելիքով, այս անգամ շեշտը դրեց բանակ զորակոչվող հայորդիներին նժդեհյան ոգով դաստիարակության, բանակ, պետություն և երկիր կառուցելու գիտակցության ձևավորման, դրանում յուրաքանչյուրի ունենալիք դերակատարության վրա:

Սյունիքի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանը նորակոչիկներին շնորհավորեց հայրենիքի պաշտպանի դժվարին, բայց  պատասխանատու դերը ստանձնելու համար՝ նրանց մաղթելով բարի ծառայություն, բարի վերադարձ: Նկատելով իր ելույթի ընթացքում բանակ զորակոչվող որդիների՝ հրաժեշտից առաջ ծնողների թաց աչքերը, զինկոմն ասաց՝ հուզմունքը նաև տղամարդու համար է, բայց բոլորս պետք է հպարտորեն բանակ ճանապարհենք մեր որդիներին: Զինկոմը ծնողներին հորդորեց նաև՝ իրենց զավակների ծառայության ընթացքում ծագող հարցերի դեպքում դիմել Սյունիքի զինկոմիսարիատ, որն իր լիազորությունների սահմաններում անպայման դրական ընթացք կտա դրանց լուծմանը:

Նորակոչիկ Մհեր Մինասյանի պապը՝ Գագիկ Պողոսյանը, բանակ մեկնողներին իբրև հայրական խրատ, բարի խորհուրդներ տվեց՝ մաղթելով, որ գերազանց ծառայություն իրականացնեն ու բարով վերադառնան հարազատ օջախներ:

Հարազատների հետ հրաժեշտից հետո՝ ավտոբուսում, նորակոչիկներն իմ բարի ծառայության բարեմաղթանքին ի պատասխան, վեր պարզեցին բռունցքները՝ ի նշան հայի հզոր կամքի, ոգու ու հավատքի: Նրանց լուսավոր հայացքները հավաստում էին՝ միասին մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Վաչե Մկրտչյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40