Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է

17.02.2021 12:22
1185

Պատերազմից հետո Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում: Արդյունքում Գորիս և Տեղ համայնքների նախակրթարանները վերածվեցին ժամանակավոր կացարանների՝ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ հյուրընկալելով շուրջ 2000 արցախցու:

Սակայն Գորիսի թիվ 3 և թիվ 7 նախակրթարանները կարիք ունեին կենցաղային պայմանների բարելավման: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մեկնարկած «Ջերմիկ անկյուն» նախագծի շրջանակում, Գորիսի երկու նախակրթարաններում ամբողջությամբ նորոգվել է ջեռուցման կենտրոնական համակարգը՝ ջերմության և տաք ջրի ապահովման համար, և տրամադրվել են շուրջ 100 ծալվող մահճակալներ՝ գիշերակացի խնդիրը լուծելու նպատակով:

Գորիս համայնքի  ղեկավարի  տեղակալ Իրինա Յոյլյանը նշում է.

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ արցախցիներ ապաստանել են նաև մեր համայնքում և հիմնականում նախադպրոցական հաստատություններում: Մենք փորձեցինք Գորիսի երկու ամենախոշոր նախակրթարանները հնարավորինս ապահովել անհրաժեշտ հարմարություններով: Բայց հրատապ էր շուրջօրյա ջեռուցման կազմակերպումը և մեծահասակների համար մահճակալներ տրամադրելը, քանի որ նախակրթարանների գույքը երեխաների համար է հարմարեցված: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ  լուծեցինք այս կարևոր խնդիրները»:

Ընդհանուր առմամբ ջեռուցվել է շուրջ 1220քմ մակերես, տեղադրվել են հզոր կաթսաներ, ջեռուցման սարքեր: Նաև մոնտաժվել է գազամատակարարման խողովակաշարը, ապամոնտաժվել են ջեռուցվող հատվածում տեղադրված մետաղական ջեռուցման համակարգը, իրականցվել են բոլոր բացվածքների ու ծածկերի քանդված հատվածների վերականգման աշխատանքներ: Ձեռք բերված 100 ծալվող մահճակալները բաշխվել են Գորիսի և հարակից բնակավայրերի թվով 7 նախակրթարանում ապաստանած ընտանիքներին:

«Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն էլ ասում է, որ բացի կեցության խնդիրը, փորձել են լուծել նաև զբաղվածության հարցը.

«Ծրագիրը երկարաժամկետ բնույթ ունի, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք լուծել ոչ միայն այս պահին նախակրթարաններում բնակվող արցախցիների խնդիրները. բարեկեցիկ պայմաններով այժմ ապահովված են նաև Արցախի և մեր համայնքի փոքրիկները, քանի որ հաստատություններն ունեին բարելավման կարիք: Կանանց զբաղվածությամբ ապահովելու համար էլ նրանք դասընթացավարի օգնությամբ հրուշակեղեն պատրաստել են սովորում: Արդեն շուրջ 3 ամիս է արցախցի կանանց պատրաստած խմորեղենը  տրամադրվում է Գորիսի տարբեր նախակրթարաններին»:

«Այստեղ մեզ շատ լավ են ընդունել: Կարճ ժամանակում լուծվեց նաև ջեռուցման հարցը: Հիմա արդեն հրուշակեղեն պատրասատել ենք սովորում, ինչը հետագայում մեզ կօգնի ապահովված լինել աշխատանքով», ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայքնի բնակիչ Արեգնազ Գրիգորյանը, ով  իր հինգ երեխաների հետ այժմ ապրում է այս նախակրթարանում: Այս մասին տեղեկացնում են Հիմնադրամից։

 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11