Գորիսում արտակարգ իրավիճակ է՝ պայմանավորված ձյան առատ տեղումներով

20.03.2022 13:08
4538

Սյունիքի մարզում մի քանի օր առաջ սկիզբ առած ձյան տեղումները ոչ միայն չեն դադարում, այլեւ ահագնանում են…

Հիմա արդեն կարող ենք ստույգ արձանագրել՝ բնության նման քմահաճույքին դիմագրավելուն նույնպես պատրաստ չէինք…

Դա հատկապես երեւում է Գորիս քաղաքում եւ տարածաշրջանային այդ կենտրոնը մերձակա գյուղերին  կապող ճանապարհներին:

Իհարկե, Մ-2 մայրուղում եւ Շինուհայրի խաչմերուկից Տաթեւ ձգվող ճանապարհին ջանադրաբար աշխատում են «Ոսմար» ՍՊ ընկերության ձյունմաքրիչ մեքենաները:

Գորիս քաղաքում էլ աշխատում է համայնքային տնտեսությանը պատկանող ձյունմաքրիչ մեքենան, բայց…

Ստեղծված անսովոր վիճակը, որի նախադեպն ունեցել ենք տասնյակ տարիներ առաջ, պետք է արդեն իսկ ոտքի հանած լիներ տարածաշրջանի բոլոր այն շինկազմակերպություններին եւ տնտեսվարող մյուս սուբյեկտներին, որոնք ունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

Գորիսում բազմաթիվ շինարարական կազմակերպություններ ունենք, ովքեր տարիներ շարունակ ինչ-ինչ մրցույթներում եւ ինչ-ինչ ուղիներով հաղթող են ճանաչվել եւ պետպատվերով ոչ միայն գոյատեւել, այլեւ փթթել…

Ինչո՞ւ չպետք է հենց այդ կազմակերպությունները (առաջին հերթին) իրենց տեխնիկական հնարավորությունները ծառայեցնեն ճանապարհների եւ փողոցների մաքրմանը:

Հետո ի՞նչ, որ նրանց ասող-հուշող չկա…

Հետո ի՞նչ, որ ասողներն էլ դա չեն հասկանում…

Այո, անհրաժեշտ է ոտքի հանել լրացուցիչ ձյունմաքրիչ տեխնիկա:

Պետք է նաեւ նկատի ունենալ, որ ձյան տեղումները դադարելուց հետո (ինչպես ավանդաբար տեղի է ունենում այս կողմերում) ձնաբուքն անխուսափելի է լինելու՝ դրանից բխող հետեւանքներով:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40