Գորիսում բացված «ArtExpo» ծրագրում ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց աշխատանքները

09.07.2018 12:10
1286

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսը 2018 թվականի ԱՊՀ երկրների մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների շրջանակում Գորիսի Գ. Տաթեւացու անվան հրապարակում անցկացվեց «ArtExpo» ծրագիրը: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ArtExpo»-ում ներկայացված տաղավարներում ցուցադրվեցին ձեռագործ աշխատանքներ, գեղանկարներ, կարպետներ, տարբեր բույսեր:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի խոսքով, ծրագրի նպատակը ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցներին միմյանց աշխատանքներին ծանոթացնելն ու հետագա համագործակցության համար հարթակ ստեղծելն է: Փոխնախարարն ընդգծեց, որ շրջել է բոլոր տաղավարներում: Դրանցից յուրաքանչյուրն, ըստ նրա, իր  յուրահատկությունն ունի. «Մենք ցանկացել ենք այստեղ ապահովել ԱՊՀ տարբեր երկրների ներկայացվածությունը եւ գորիսեցիներին ծանոթացնել այդ երկրների մշակույթի հետ»,-ընդգծեց Ղարիբյանը:

Երեւան քաղաքը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին տարբեր բուսատեսակներ, տաղավարի պատասխանատուները նպատակ են ունեցել տեղացիներին եւ հյուրերին ցույց տալ, որ Հայաստանը դրախտ է: Տաղավարի համադրող Գայանե Դավթյանը նշեց, որ բույսերը ցուցահանդեսի ավարտից հետո բաժանելու են  այցելուներին:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող տաղավարը, որտեղ ցուցադրված էին Գավառի արվեստի քոլեջի ուսանողների աշխատանքները եւ հնագույն կարպետներ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել ԱՊՀ երկրների հյուրերի շրջանում.« Ռուսաստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հրավերով առաջիկայում Քիշնևում կմասնակցենք կարպետների միջազգային ցուցահանդեսին: Մենք ներկայացնելու շատ բան ունենք, սակայն այդ ամենը չենք կարող ցուցադրել այս երկու օրվա ընթացքում»,-շեշտեց Գավառի արվեստի քոլեջի ներկայացուցիչ Հակոբջան Բիձյանը:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34