Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը կբացվի հունիսի սկզբին

29.05.2025 15:03
613

Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի կունենա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին արտգործնախարարությունից։

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այդ օրերին նախատեսված է Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը։ Պատգամավորի խոսքով, իքը ևս մասնակցելու է բացմանը։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին Երևանում հայտարարել էր Գորիսում ֆրանսիական հյուպատոսական գործակալություն բացելու մասին։ Նախարարը սակայն հստակ ժամկետներ չէր նշել։

Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40