ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

02.08.2024 17:17
2679

Ցավով տեղեկացնում ենք,  որ այսօր  02.08.2024թ. ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ  ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։

Ընկերության ղեկավարությունը ցավակցում է մահացածի ընտանիքին և  հարազատներին։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։

Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը՝ ըստ համաշխարհային վիճակագրության տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին, և  պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։

Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40