Գորիսում մեկնարկում է նոր բնակարանաշինական ծրագիր

09.11.2018 17:35
1233

Գորիս համայնքի  բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք  ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով: Այս մասին  հայտնել  է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:  Գորիսում տարիներ առաջ հրդեհված շենքերի տարածքը  /Անկախության 107 հասցեում գտնվող/  կփոխարինվի նորակառույց թաղամասով: Գորիսի համայնքի ղեկավարի խոսքերով՝ շինաշախատանքերը նախագծման փուլում են և մարտ ամսին շինարարության մեկնարկը կտրվի: Սոցիալական բնակարանային ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան: 2 մուտքով 4 հարկ ունեցող շենքը, Առուշանյանի խոսքերով, կառուցվելու է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և իր հարմարավետությամբ ու պայմաններով՝ լինելու է լավագունը:  Բնակարանները առաջնահերթ տրվելու են սոցիալապես անպահով, բազմազավակ և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին:

«Գորիսում այս պահին շուրջ 84 ընտանիք բնակվում է ժամանակավոր տնակ- կացարանում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կարճ ժամանակահտվածում լուծել բնակարանային խնդիրները՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը:  Ես մշտապես այն համոզմունքին եմ, որ բնակարանային խնդիրները լուծելով, մենք կարող ենք կանխել արտագաղթը, ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիները վաղվա օրվա նկատմամբ իրենց հավատն ու վստահությունը վերականագնեն, հայրենի հողում ապրեն, աշխատեն և իրենց ներուժը մեր համայնքում իրացնեն»,- մեզ հետ զրույցում նշել է Գորիս համայնքի ղեկավարը: Առուշանյանի խոսքերով, բնակարանային շինարարությունն իրականացվելու է ներդրումների շնորհիվ, համայնքի բյուջեն սուղ է և հնարավոր չէ եղած միջոցներով այդ ուղղությամբ որևէ հարց լուծել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Գորիսում հսկայական աշխատանքներ են իրականացվում ՝ հիմնականում ներդրումների շնորհիվ, մեզ հաջողվել է արդար աշխատանքով ձեռք բերել վստահություն, որպեսզի ներդրումները աննախադեպ ծավալով ավելանան: Բնակարանաշինությունը հերթական համագործակցության արդյունք է, ինչը հաջողությամբ իրականացնելու ենք», -ավելացրել է Առուշ Առուշանյանը: 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40