Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կստեղծվի

10.07.2025 15:26
461

Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գորիսում ոչ ֆորմալ կրթության հնարավորության ստեղծումը, որն իրականացվելու է Եվրոպական միության հետ համագործակցությամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրի շրջանակում։

«Երեք տարեկանից սկսած՝ երեխաները տեխնոլոգիական հմտությունների, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացման հնարավորություն կունենան: 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նաև մասնագիտական ուսուցման հնարավորություններ են ընձեռվելու՝ մեղվաբուծության, խոհարարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով: Ստեղծվող համալիրը լինելու է հավելում ֆորմալ կրթությանը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչև մասնագիտական ուսուցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ՔՈԱՖ-ի հետ առավել ընդգրկուն համագործակցության շրջանակում համատեղ աշխատանքներ են իրականացվում նաև ֆորմալ կրթության բնագավառում, մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում:

«Հաշվի առնելով նաև գյուղական համայնքների դպրոցներում անգլերենի ուսուցման որակի բարձրացման ՔՈԱՖ-ի երկարամյա փորձը՝ համատեղ փորձարկվել է անգլերենի չափորոշիչը: ՔՈԱՖ-ը մասնակցել է դասագրքերի ստեղծման գործընթացին, և այժմ դպրոցները հնարավորություն ունեն ընտրելու հիմնադրամի հեղինակած անգլերենի դասագրքերը: Սա թույլ է տալու օտար լեզվի ուսուցումը մեր դպրոցներում դարձնելու ավելի որակյալ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն արդյունավետ կրթական և համայնքային ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում, մասնավորապես՝ Դեբետում, ինչը վստահություն է ներշնչում, որ Սյունիքի մարզում ևս նոր կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա կրթական միջավայրի և համակարգի վրա:

https://escs.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40