Գորիսում տոնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրը

22.10.2025 12:25
821

Գորիսում տոնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրը՝ հարուստ ու բովանդակալից միջոցառումներով, որոնք նվիրված էին մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը։

Միջոցառման կարևորագույն մասերից էր մասուրի ապուրի պատրաստման ավանդական ցուցադրությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես էին մեր նախնիները, տան ջերմությամբ ու սիրով, պատրաստում այս օգտակար ու բուրավետ ուտեստը՝ փոխանցելով դարերից եկող բաղադրատոմսի գաղտնիքները։

Միջոցառման մեկ այլ կարևոր հատված էր զրույցը՝ նվիրված տոհմի պաշտամունքին և տոհմածառի կազմման ավանդույթին Գորիսում։ Ներկայացվեցին Գորիսի բազմաթիվ նշանավոր տոհմերի տոհմածառերը, ինչը հնարավորություն տվեց ներկաներին ծանոթանալու իրենց նախնիների պատմությանը, ամրապնդելու տոհմական կապերը։

Այս միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ազգային արժեքները կենդանի են, փոխանցվում են սերնդեսերունդ և հանդիսանում են մեր ինքնության անքակտելի մասը։

Գորիսի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40