ԳՈՐԻՍԸ՝ 2018-Ի ԲԱՐԵԿԱՐԳ, ՍԻՍԻԱՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

12.11.2018 13:00
1254

Նոյեմբերի 10-ին մայրաքաղաք Երեւանում  տեղի ունեցավ «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելություն՝  Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում անցկացվեց  նաեւ «Լավագույն համայնք  2018» մրցանակաբաշխությունը։

2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը՝ որպես համայնքների գնահատման ու խրախուսման միջոց։

Անդրադառնալով լավագույններին ընտրելու չափանիշներին՝Հայաստանի համայքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց, որ հաշվի է առնվել նաեւ այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում. «Համայնքը կարող է բավարարել չափանիշները, աշխատանք անել, ներկայացնել թվերով, տեսանյութերով, բայց բնակչությունը չունենա այդ կարծիքը: Ուստի, որպեսզի այդ դիսոնանսը չլինի, մենք բնակիչների կարծիքն էլ ենք հաշվի առել»:

2018 թ. «Բարեկարգ համայնք» անվանակարգում մրցանակ ստացավ Գորիսը, (նաեւ Տաշիրը), «Տարվա երիտասարդական համայնք»  ճանաչվեց Սիսիանը:

Սյունիքի մարզպետարանը շնորհավորում է մարզի երկու համայնքներին՝ մրցանակների եւ գնահատանքի կապակցությամբ. սա համայնքապետարանների, տարածքային կառավարման  մարմնի, համայնքային իշխանությունների եւ բնակիչների համատեղ հաղթանակն է, որը նաեւ պատասխանատվություն  է ու պարտավորեցնում է  այսուհետ եւս արդարացնել լավագույնի կոչումը եւ աշխատել առավել մեծ  նվիրումով:

syunik.mtad.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40