«Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ը կխթանի համայնքներում զբոսաշրջության զարգացումը

09.07.2018 12:06
1184

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստանի ամենակոլորիտային քաղաք Գորիսը հյուրընկալել է ԱՊՀ ութ երկրից 150 ներկայացուցչի: Ժամանած արվեստագետները, պետական պաշտոնյաները հնարավորություն ունեն մասնակցել ցուցահանդեսների, համերգային ծրագրերի` ծանոթանալով հայ մշակույթի առանձնահատկություններին: Այս մասին հուլիսի 7-ին Ակսել Բակունցի թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառումների կազմակերպիչներն ու աջակիցները:

«Ուրախ եմ, որ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ընտրվել է հենց Գորիսը, քանի որ կարող ենք հարուստ ճարտարապետական մշակույթ ներկայացնել և  հիացնել մեր բնությամբ: ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք միջոցառումների նախաձեռնությունը պատկանել է Հայաստանին: Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է տարբեր երկրներում: Միջոցառման հիմնական նպատակներից է տարածաշրջանի մշակութային կապերի ներկայացումը, դրանց ամրապնդումն ու պահպանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա հավելեց, որ նախատեսվում են ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ գեղեցիկ իրադարձություններ:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի խոսքով, հաճելի է հատկապես լինել այս հրաշալի թանգարանում: «Բակունցը բազմիցս անդրադառնում էր այն Գորիսին, որտեղ մեծացել էր և համեմատում էր հին ու նոր քաղաքները: Մշակութային մայրաքաղաքները պարզապես փոքրիկ քաղաքներ չեն, որոնք պահանջում են ենթակառուցվածքների բարելավում: Դրանք քաղաքներ են, որոնք խոհրհդանիշ պետք է լինեն: Գորիսն այդպիսին է»,-ասաց նա և հավելեց, որ այս նախաձեռնությունը միտված է  խթանել  համայնքներում զբոսաշրջության զարգացումը:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը մեծ պատիվ և պատասխանատվություն համարեց Գորիսի՝ ԱՊՀ մայրաքաղաք լինելը:  «Արել ենք ամեն ինչ, որ մեր սիրելի քաղաքում բոլորիս ժամանակը հետաքրքիր և հաճելի անցնի»,-շեշտեց նա և ներկաներին հրավիրեց մասնակցել բոլոր միջոցառումներին:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40