Գորիսը հաշվետվություն եւ բացատրություն է պահանջում Վահե Հակոբյանից

04.07.2017 14:28
3794

(Գորիս համայնքի ավագանու ուղերձը Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին)

Հարգելի պարոն վարչապետ

Տասներորդ ամիսն է՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ լարված իրավիճակ է:

Մեզ համար անհասկանալի պատճառներով նա հրաժարվում է համագործակցել Գորիս համայնքի ընտրյալ ղեկավարի ու ավագանու հետ:

Անհամերաշխություն է սերմանում համայնքի բնակիչների միջեւ:

Ոչինչ չի անում Գորիս համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Համառորեն հրաժարվում է այցելել Գորիս եւ շփվել մարդկանց հետ:

Ելնելով վերը շարադրվածից՝ պահանջում ենք՝

1. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին գործուղել Գորիսի համայնքապետարան՝ հաշվետվություն տալու իր գործունեության մասին եւ բացատրություն տալու ավագանուն հետաքրքրող եւ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ,
2. մարզպետի ակնկալվող հաշվետվությանն ու բացատրությանը նվիրված ավագանու նիստին մասնակից դարձնել ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին եւ թիվ 12 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավորներ Աշոտ Արսենյանին, Մերուժան Սիմոնյանին, Ավետ Սարգսյանին:
3. Մարզպետի՝ հաշվետվությունից եւ բացատրությունից խուսափելու դեպքում հրավիրել Գորիս համայնքի ավագանու նոր նիստ՝ ստեղծված աննախադեպ իրավիճակը քննարկելու եւ Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ճանապարհին առաջացած արհեստական խոչընդոտը հաղթահարելու համար:

***

Սույն ուղերձն ընդունվել է Գորիս համայնքի ավագանու 2017թ. հունիսի 28-ի նիստում: Կողմ են քվեարկել ավագանու նիստին մասնակցող 9 անդամից բոլորը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22