ԳՈՐԻՍԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴԵՖՈՐՄԱՑՎՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ» IX ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

02.10.2018 16:29
1772

Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրով IX միջազգային գիտաժողովը Գորիսում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին: Այն կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ տեսական եւ կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՌԴԳԱԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային, Արցախի պետական եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները:

Միջազգային գիտաժողովի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց  ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը. «Գիտաժողովի կազմկոմիտեի անունից այստեղ՝ գեղատեսիլ Գորիսում, ողջունում եմ բոլոր մասնակիցներին։ Առաջին գիտաժողովը, որը կազմակերպվել էր հեռավոր 1983թ., անցավ այնպիսի բարձր մակարդակով, որ որոշվեց այն դարձնել ավանդական։ Այսօր հավաքվել ենք  իններորդ անգամ։ Բեղմնավոր աշխատանք եմ մաղթում բոլորիդ»։

Միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ ողջունեց եւ նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ մասնավորապես Գորիսի պետական համալասարանի ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը՝ նշելով, որ գովելի է նման մակարդակի գիտաժողովների կազմակերպումը հեռավոր մարզում եւ որ  այդպիսի միջոցառումները միավորում են հանրապետության ողջ գիտական ներուժը՝ այդ ոլորտում հասատատելով համագործակցության նոր հնարավորություններ։

Սյունիքի մարզպետն իր խոսքում հավելեց, որ հին ժամանակներից սկսած մեր երկրամասը եղել է լուրջ գիտակրթական մտքի կենտրոն, որտեղից գիտության լույսը տարածվել է ողջ Հայաստանում։         

Գիտաժողովի մասնակիցներին Սյունիքի մարզպետը մաղթեց  արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք, նոր մտահաղացումներ ու ձեռքբերումներ. «Թող բոլորիդ մտքի արգասիքները, այստեղ հնչած գաղափարները նոր առաջընթաց ապահովեն գիտական աշխարհի համար»։

Գիտաժողովին մասնակիցներին ողջունեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ,  ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի վարիչ Լենսեր Աղալովյանը։             

Նա մասնավորապես նշեց, որ առաջին գիտաժողովից հետո նրա աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվել է։ Տարիների ընթացքում գիտաժողովին մասնակից են եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հարավաֆրիկյան հանրապետության գիտնականները։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավետիսյանը եւս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին ու ընդգծեց, որ գիտությունը համազգային կատեգորիա է. «Տունն ավելի հեշտ է կառուցել, եթե կառուցում ես ընկերներով։ Համատեղ հետազոտությունները գիտությունը մղում են առաջ։ Եկե՛ք աշխատենք համատեղ եւ հաջորդ գիտաժողովին ներկայանանք նոր աշխատանքներով»։

Գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ, ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գ.դ., պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը ԳՊՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից ողջունեց գիտաժողովի անդամներին՝ նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է, որ իններորդ գիտաժողովը, ինչպես դրան նախորդած բոլոր գիտաժողովները, անց են կացվել Գորիսում։ Ես հատկապես կարևորում եմ, որ դրան  մասնակցում են մեծաթիվ երիտասարդ գիտնականներ եւ ուսանողներ։ Հուսով եմ, որ հաջորդ հավաքին նրանք ոչ միայն հանդես կգան որպես մասնակիցներ, այլ կներկայանան սեփական առաջարկություններով եւ ելույթներով»:    

Ռեկտորը վստահեցրեց, որ կազմկոմիտեն կանի ամեն ինչ ոչ միայն գիտաժողովի կազմակերպչական բարձր մակարդակն ապահովելու, այլ նաեւ նրա մասնակիցների հանգիստը հետաքրքիր անցկացնելու ուղղությամբ։     

Գիտաժողովին մասնակցության համար Գորիս են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Բելառուսից եւ Ուկրաինայից: 

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 3-ին եւ 5-ին՝ «Գորիս» հյուրանոցում, իսկ 4-ին՝ Գորիսի պետական համալսարանում:

Գիտաժողովին հայ եւ արտասահմանցի գիտնականները կներկայացնեն պլենար եւ բաժանմունքային 47 զեկուցումներ, ինչպես նաեւ 32 ստենդային զեկուցումներ` նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին, զարգացման հեռանկարներին ու միտումներին: 

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ մեծանուն երգիչ, գրող, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը։

 

Ռեդիկ Հայրապետյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40