Գորիսը թողած՝ Երեւանում Գորիս են կառուցում

30.11.2017 09:55
1972

Հնարավո՞ր է 2017 թվականին 5-րդ դարի եկեղեցի կառուցել: Պատասխանն է՝ ոչ եւ շատ պարզ է, թե ինչու: Հայաստանում, սակայն, այդպիսի երեւույթ հնարավոր է: Դրա վառ օրինակն է Հին Երեւան նախագիծը: Ոչ նորակառույց քաղաքները հիմնականում ունենում են այսպես կոչված Հին քաղաք, որը քաղաքի զբոսաշրջային հատվածն է: Խելացի քաղաքները պահում եւ փայփայում են այն, անհեռատեսները՝ ոչնչացնում (խոսքը, իհարկե, ինքնաշեն բարաքների մասին չէ): Քաղաքի այդ հատվածում պահպանված են մեկ, երկու դարի կամ ավելի վաղ շրջանի շինությունները՝ տվյալ ժամանակահատվածի ճարտարապետական, քաղաքաշինական ավանդույթներով: Շինությունները, բացառությամբ եկեղեցիների, սովորաբար լինում են ցածրահարկ՝ 1-5 հարկ, փողոցները՝ սալարկված, պահպանվում է ողջ ատրիբուտիկան՝ հին դռները, պատուհանների շրջանակները, տանիքները, փողոցային լույսերը: Քաղաքները հպարտանում են իրենց այդ հարստությամբ եւ ջանքեր չեն խնայում այն վերականգնելու, պահպանելու համար:


Երեւանում, սակայն, տրամաբանությունն այլ կերպ աշխատեց: Նախ քանդվեց պատմական եւ ճարտարապետական արժեք ունեցող շենքերի մի մասը, մյուս մասի վրա ժամանակակից բարձրահարկեր կառուցվեցին: Եվ ահա, Երեւանի իշխանությունները եւ քաղաքաշինության համար պատասխանատու մարմինները որոշել են նոր Հին քաղաք կառուցել, անունն էլ՝ Հին Երեւան: Իհարկե, դա ոչ մի դեպքում չի արտացոլի 100-150 տարի առաջվա մթնոլորտը եւ պարզապես խղճուկ պատճեն կլինի:


Երկրորդ այդպիսի նախագիծը Նոյ ազգագրական թաղամասն է, որի արժեքը մոտ 150 միլիոն դոլար է: Թաղամասի ներդրումային ծրագրի մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի զարգացման հիմնադրամը: Դրա հեղինակը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այսինքն, քաղաքում կառուցվում է գյուղ, որը պետք է արտացոլի Հայաստանի տարբեր շրջանների մշակույթն ու կենցաղը: Իհարկե, կարելի էր ավելի հեշտ ճանապարհով գնալ՝ գտնել գյուղեր, որտեղ կա այդ ամենը, վերականգնել ու խնամել այդ շինությունները, սալարկել փողոցները, անհրաժեշտության դեպքում ենթակառուցվածքներ ստեղծել, գովազդել, եւ զբոսաշրջիկներն իրենց ոտքով կգնային այնտեղ:


Ինչպես Հին Երեւանը, այնպես էլ Նոյ թաղամասը Գորիսի կամ Լոռու գյուղի կոլորիտի խղճուկ պատճենն է լինելու: Ոչ ոք չի գնալու Նոյ թաղամաս, այնուհետեւ Գորիս: Որեւէ երկիր գնացող զբոսաշրջիկը պլանավորում է իր առավելագույնը մի քանի օրը: Զբոսաշրջիկը Գորիս չի գնում, որովհետեւ չկա լավ ճանապարհ եւ չկա տրանսպորտ: Զբոսաշրջիկին Գորիս տանելու համար պետք է նախ պատշաճ տեսքի բերել հին թաղամասը, ժամանակի ոգուն համահունչ վերականգնել շինությունները, բարեկարգել միջավայրը, ապահովել տրանսպորտ եւ այլն: Երեւանի մեջ գյուղ կառուցելու փոխարեն լավ կլիներ այդ 150 միլիոնը ներդնել գյուղերում կամ փոքր քաղաքներում, որոնք հաճախ հետապոկալիպսիս են հիշեցնում: Այդ գյուղերում ներդրումը կնպաստեր գզարգացմանը, գյուղացիների համար եկամուտի լրացուցիչ աղբյուր կդառնար, կաշխուժացներ բնակավայրը, աշխատատեղեր կստեղծեր, հնարավոր է նպաստեր արտագաղթածների մի մասին վերադարձին:


2007 թվականին Չինաստանում սկսվեց Տյանդուչեն քաղաքի շինարարությունը, որը կրկնօրինակում է Փարիզը՝ Էյֆելյան աշտարակով ու շենքերով: Բնականաբար, դա Փարիզ չդարձավ, չբնակեցվեց եւ ոչ մի զբոսաշրջիկ էլ չի գնում կեղծ Փարիզ տեսնելու: Նույն ճակատագիրն է սպասվում նաեւ կեղծ Հին Երևանին եւ Երեւանում կառուցվելիք կեղծ գյուղին:


Վրաստանում ոչ ոքի մտքով չանցավ Թբիլիսիում գյուղ կառուցել, որը կարտացոլի Սղնախի եւ Մցխեթի կոլորիտը: Վրաստանում պարզապես ռեստավրացիա արեցին, ենթակառուցվածքներ ստեղծեցին, եւ հազարավոր զբոսաշրջիկներն իրենք են իրենց ոտքով հասնում այդ վայրերը, ծանոթանում վրացական կոլորիտին, մշակույթին, խոհանոցին:

lragir.am
28 նոյեմբերի 2017թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34