Գորիսը Վահե մարզպետի փափախը նորից գետնով տվեց

23.10.2017 16:26
1983

Հոկտեմբերի 19-20-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, կարելի է ասել՝ նշանակալից երեւույթ էր հանրապետության գիտական կյանքում: Նկատի ունենք «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» վերտառությամբ գիտաժողովը՝ կազմակերպված բուհի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ:


Գիտաժողովի մասին մեր նկատառումները հայտնել ենք առանձին հրապարակումով, բայց հիմա՝ հնարավոր մի դիպվածի մասին, որ  կարող էր տեղի ունենալ գիտաժողովի բացման ժամանակ:
Գիտաժողովից երկու-երեք օր առաջ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 19-ին գիտաժողովի բացման արարողությանը մասնակցելու եւ ողջույնի խոսք է ասելու Սյունիքի մարզպետը, ով ի պաշտոնե նաեւ այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է:


Ավելի ուշ Գորիսում տարածվեց խոսակցություն այն մասին, թե իբր Սամվել Հարությունյանը պատրաստվում է ներկա գտնվել բացման արարողությանը եւ հրապարակավ կոչ անել մարզպետին՝ հրաժարվել որեւէ մեկի կողմից չսպասվող ողջույնի խոսքից եւ անհապաղ լքել գիտաժողովի սրահը, քանզի այնտեղ գտնվելու եւ խոսք ասելու բարոյական իրավունք մարզպետը չունի:


Ըստ մարզպետարանի մեր աղբյուրների՝ այդ խոսակցությունը հասել է մարզպետարան, ինչն էլ պատճառ է դարձել, որ Վահեն հրաժարվի գիտաժողովի բացմանը մասնակցելու նախապես ծրագրված քայլից եւ այնտեղ ուղարկի Վարդան անուն տեղակալին, ով էլ ընթերցել է ողջույնի՝ ոչինչ չասող, գրեթե կիսագրագետ տեքստն ու հեռացել:


Ավելի ուշ Սամվել Հարությունյանին հարցրինք՝ իսկապե՞ս մարզպետին գիտաժողովի սրահից վտարելու գործողություն էր պլանավորել, ով էլ պատասխանեց՝ «Համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հանդեպ մեծ հարգանք ունեմ եւ նրա ներկայությամբ, բնականաբար, արտառոց որեւէ քայլ չէի ձեռնարկի, ընդամենը կհայտարարեի, որ գիտաժողովին Վահե Հակոբյանի ներկայությունը մեծագույն անարգանք է համբավավոր այս կրթօջախին, մարզի կրթական համակարգին եւ առհասարակ Սյունիքի արժանապատվությանն ու կոչ կանեի մարզպետին՝ լսարանից հեռանալ:Բարեբախտաբար բանը դրան չհասավ, քանի որ ինքը վախեցել ու չէր եկել համալսարան՝ հրաժարվելով ողջույնի խոսքն անձամբ ներկայացնելուց»:


Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հոկտեմբերին 19-ին ժամը 18.00-ին մարզպետը խորհրդակցություն էր պլանավորել Կապանի տարածաշրջանի դեռեւս գործող համայնքների ղեկավարների ու դպրոցների տնօրենների հետ՝ իբր նոյեմբերի 5-ի ընտրությունների առիթով: Սակայն Գորիսից ստացված տեղեկություններից հետո խորհրդակցության ժամը փոխել եւ մարդկանց հրավիրել է նույն օրվա ժամը 13-ին ու հետո թռչող սարքով հեռացել Երեւան, որպեսզի հետագայում գորիսյան հերթական ձախողման համար «արդարացում» հորինի:


Թե ինչ խորհրդակցություն է Կապանում հորինել մարզպետը, մենք դեռ կանդրադառնանք: Դա չէ, սակայն, կարեւորը, այլ Գորիսի պետական համալսարանում աննախադեպ մասշտաբի գիտաժողովին տվյալ բուհի կառավարման խորհրդի ղեկավարի անհարգելի ու անտրամաբանական բացակայությունը:


Պատկերացնո՞ւմ եք, Գորիսի պետական համալսարան է ժամանել գիտության մոտ քառասուն ներկայացուցիչ՝ համբավավոր գիտնականներ, Հայաստանի ազգային ակադեմիայի թղթակից անդամներ, դոկտորներ եւ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, իսկ համալսարանի կառավարման խորհրդի նախագահը չկա ու չկա…


Ըստ էության Սամվել Հարությունյանի ծրագրած ակցիան սարսափի մեջ է գցել մարզպետին: Վերը նշված աղբյուրների համաձայն՝ մարզպետը գիտաժողովին չմասնակցելու այլ պատճառներ եւս ուներ:


Նախ՝ նրա համար դժվար կլիներ շփվել գիտության մարդկանց հետ, քանզի մի քանի րոպեում կբացահայտվեին նրա դատարկությունն ու սնամեջությունը:


Գորիսի պետական համալսարանի դասախոսներից մեկը (մինչեւ հիմա զարմացած), մեզ պատմեց, որ բուհի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ առաջին անգամ համալսարան այցելած Վահե Հակոբյանը պատմել է (իր ելույթի ժամանակ), թե ինչպես է Սյունիքի մարզի ծանր դրությունը փրկելու Մեղրիում կազինո բացելով՝ Սյունիքը պարսիկների համար զվարճանքի վայր դարձնելով:


Գիտաժողովին չգալու մյուս պատճառն էլ, ըստ երեւույթին, այն էր, որ քանիցս երախտիքի խոսքեր պիտի լսեր (նաեւ մայրաքաղաքից ժամանած գիտնականներից) նախորդ մարզպետի հասցեին, ում նախաձեռնությամբ եւ ջանքով 2005-ին բուհը ստացավ ինքնուրույն համալսարանի կարգավիճակ:
Իսկ ընդհանրապես գիտաժողովում այնքան շատ խոսվեց սյունեցու ազատամտության, սյունեցու հերոսական ոգու, օտար հրոսակների դեմ սյունեցու դարավոր պայքարի մասին, որ Վահեն չէր դիմանա. թիկնազորը նույնիսկ չէր կարող փրկել վիճակը:


Ինչ վերաբերում է մարզպետի փափախին… Այդ փափախը վերջին մեկ տարում քանիցս գորիսեցին ցեխի մեջ է գցել ու դեռ գցելու է: Եվ թող այդ աներեսը չկարծի, թե տեղական ուժերի արհեստական ու շինծու վերադասավորումներից հետո Գորիսը փռվելու է իր անլվա ոտքերի տակ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08