«Գորիսյան օրեր» միջոցառումների մասին

13.08.2025 15:07
668

Սույն թվականի օգոստոսի 15-ին Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է լուսաբանելու քաղաքի տոնը։ «Գորիսյան օրեր» խորագրով  տոնակատարության  նպատակն է վերաիմաստավորել և արժևորել համայնքային ավանդույթները՝ շեշտը դնելով Գորիսի հարուստ մշակութային ժառանգության, ջերմ հյուրընկալության և համայնքային կյանքի առանձնահատկությունների վրա։

Միջոցառումները նախագծված են այնպես, որ յուրաքանչյուր այցելու ոչ թե պարզապես դիտորդ լինի, այլ դառնա գորիսյան միջավայրի լիիրավ մասնակիցը՝ զգալով քաղաքի ոգին արվեստի, խոհանոցի, երգուպարի և անմիջական շփման միջոցով։ Սա ինքնությունը վերահաստատելու և համայնքային կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն է։

«Գորիսյան օրեր» միջոցառումների օրակարգ (Օգոստոսի 15)

Ժամը 13:00 – Նկարիչների սիմպոզիում  և միջոցառումների մեկնարկ Ակսել Բակունցի տուն-թանգարանում։

Ժամը 14:00 – «Գորիսյան ավանդական հյուրասիրություն» Մաշտոցի փողոցում։

Փողոցը կվերածվի  մեծ, հյուրընկալ բակի, որտեղ տեղացիները կհյուրասիրեն Գորիսյան ավանդական համերով ուտեստներ՝ կիսվելով իրենց ջերմությամբ։

Ժամը 15:00 – քաղաքի կենտրոնական 

հրապարակը կդառնա տոնի էպիկենտրոնը՝ միավորելով բոլորին։ Այստեղ կանցկացվեն ավանդական մարզախաղեր և մրցույթներ, կգործեն տեղական արտադրանքի և ձեռագործ աշխատանքների տաղավարներ, իսկ փոքրիկների համար կբացվի «Մանկական աշխարհ» ժամանցային գոտին։

Ժամը 18:00 – Սյունիքի տարազների ցուցադրություն.

«Տերյան» մշակութային կենտրոնը կներկայացնի Սյունիքի տարազների յուրօրինակ հավաքածուն՝ ցուցադրելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը։

Ժամը 19:00 – Գալա-համերգ Կենտրոնական հրապարակում

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40