Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

19.04.2019 22:22
1089

Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ժամից ավելի շարունակում է պատասխանել օգտատերերի հարցերին:

Հարցերից մեկն այն մասին էր, որ եթե Սերժ Սարգսյանը դեռեւս մեղադրյալ չէ ոչ մի քրեական գործով, ապա ինչպե՞ս կարելի է խոսել արդարադատության մասին:

«Տեսեք, դուք գիտեք, որ այսօր կալանավորված են գեներալ Մանվել Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ են գտնվում նախկին նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, շատերը անցնում են տասնյակ քրեական գործերով,  անգամ կան ներկա պաշտոնյաներ, կան հարուցված տասնյակ քրեական գործեր: Մեր առաջ մենք խնդիր չենք դրել, որ  պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործ հարուցենք: Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր:

Տեսեք, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորում էին, ես Ղարաբաղում էի, այդ օրերին ասում էին, որ հերոս են ձերբակալել, որ Հայաստանի մեջքն են կոտրում եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ պարզվեց: Ես ասում եմ սկզբունքը, որ ոչ մեկը արտոնյալ չի լինելու օրենքի առաջ: Կարեւոր է այստեղ մեկ այլ բան.  կմեղադրվի, թե ոչ Սերժ Սարգսյանը, բայց կա այս հարցի տակ տողատակ՝ կարողա՞ դուք Սերժ Սարգսայանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք:

Ես ասեմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ մտնել. Սա եկեք մեկընդմիշտ արձանագրենք: Ես քննիչ կամ դատախազ չեմ: Այն պահին, երբ քրեական գործ հարուցելու հստակ հիմքեր լինեն, որեւէ արգելք չի լինի: Եթե ես որեւէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, սա կնշանակի, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլեւ իմ ապրած կյանքը:

Օրինակ հյուսիս-հարավի գործով արդեն քանի ամիս է գործ է հարուցված: Ենթադրվու՞մ է, որ այստեղ մեղադրյալներ կլինեն պաշտոնյաներ, միանշանակ այո, որովհետեւ նմանօրինակ չարաշահումներն առանց պաշտոնյաների ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել, բայց այս պահին չկան մեղադրյալներ, որովհետւ գործը չափազանց ծավալուն է: Ես հրաժարվւմ եմ անուն-ազգանուններով խոսելուց, որովհետեւ սա կոնկրետ ուղղվածություն է նշանակում: Միանշանակ է, որ մենք անելու ենք հնարավորը՝ ժողովրդից թալանածը հետ բերելու համար: Ես ամբողջությամբ գոհ չեմ գործընթացից, որը սկսվել է, բայց այստեղ էլ շատ գործոններ կան:

Հիշու՞մ եք, երբ Մանվել Գրիգորյանի տան կադրերը ցույց տվեցինք, ի՞նչ եղավ հետո, բազմաթիվ մարդիկ տարան ինչ ունեին վառեցին, վերացրեցին, տեղափոխեցին: Մարդիկ կան, որոնց տներում նույնիսկ 1000 դրամ չի հայտնաբերվել, բայց այդ մարդը հնարավոր է թաթախված է կոռուպցիայի մեջ: Ես խնդրում եմ ինձ դավադրությունների մեջ չմեղադրեք, ես կարող եմ սխալվել եւ պատահում է, սխալվում եմ, բայց ինձ մեղադրել պետք չէ դավադրությունների մեջ:

Օգտատերերից մեկի հաջորդ մեկնաբանությունը հարց չէր, այլ պարզապես կարծիք, որը մեծ թվով լայքեր էր ստացել:

Խոսքն այն մասին էր, որ ժողովուրդը լիարժեք համոզված է վարչապետի գործողությունների ճիշտ լինելու մեջ, որին ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց, որ սխալներ ինքն էլ է անում, ինչպես յուրաքանյչյուր մարդ, բայց ինքը հաստատ չի անի սխալներ, որոնք բեկումնային կլինեն:

armtimes.com

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01