Գործարարը Հայաստան է ներկրելու կոկորդիլոսի ձվեր. հետագայում ստեղծվելու է մեծ կոկորդիլոսաբուծարան

04.02.2019 16:40
1173

Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր: Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակը  Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է: Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել հենց կոկորդիլոսներ՝ նա ասաց, թե կարծում է, որ դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ կլինեն: «Մենք հիմնականում շեշտը դնում ենք զբոսաշրջիկների վրա: Յուրաքանչյուր 10 զբոսաշրջիկից երկուսը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար: Նման բան գոյություն չունի ողջ տարածաշրջանում»,- նշեց ընկերության հիմնադիրը:

Կոկորդիլոսներ ներմուծելու համար ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է դիմել դեռ նախորդ իշխանությունների օրոք: «Մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում, սակայն այն մեզ չէր հետաքրքրում: Հետո մենք նամակներ ուղարկեցինք Արմավիրի և Արարատի մարզեր: Արարատի մարզպետից անմիջապես պատասխան ստացանք և հանդիպեցինք: Նրանք մեզ առաջարկեցին մի շարք տարածքներ, ընտրեցինք մեկը Դաշտավան համայնքում, համայնքի ներկայացուցիչների հետ ունեցանք քննարկում: Հողը դեռ չենք գնել, պետությունը մեզ ոչինչ չի տալիս: Մեզ պետությունից ոչինչ հարկավոր չէ, սա մասնավոր բիզնես է: Մենք գնելու ենք 30 տարուց ավելի անմշակ մնացած 20-25 հա տարածք»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև շեշտեց, որի Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ խնդիր չունեն: «Խնդիր է միայն կոդը: Քանի որ սա առաջին դեպքն է, որ կոկորդիլոս ենք բերելու Հայաստան, ՊԵԿ-ը չունի դրա համար համապատասխան կոդը։ Սակայն արդեն ՊԵԿ-ի հետ ճշտել ենք, թե կոկորդիլոսներն ինչ կոդով պետք է ներկրենք: Պարզ դարձավ, որ եթե ձու ենք ներկրելու, լինելու է թռչունի անվան տակ, իսկ եթե կենդանի կոկորդիլոս, ուրեմն կենդանու անվան տակ»,- ասաց Սարգսյանը:

Ծրագիրը, հավանաբար, կսկսվի մարտի 1-ից: Նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հետագայում օգտագործել նաև կոկորդիլոսի կաշին: Սակայն դրա համար դեռ 7-10 տարի ժամանակ է պետք։ Կաշվի վերամշակման գործարան կստեղծվի Գյումրիում:  Սարգսյանը նշեց նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում նախատեսում են 300-500 աշխատատեղ ստեղծել:

armenpress.am

 

 

 

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11