Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների․ ՀՀ Գործատուների Հանրապետական Միություն

04.02.2025 14:38
2496

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը․ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը ԶՊՄԿ-ում նախաձեռնված գործադուլի և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Նման նախաձեռնությունը չի բխում նաև աշխատավորների շահերից, քանի որ Օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կարգով գործադուլը անօրինական ճանաչվելու դեպքում Օրենսգրքի 82 հոդվածի համաձայն գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրելու են համապարտ պատասխանատվություն:


Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների, գտնել փոխզիջումներ և խոչընդոտ չդառնալ գործատու ընկերության գործունեությանը, իսկ բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում գործադուլի նախաձեռնություն սկսել օրինական ճանապարհով։

Հարգելի՛ աշխատավորներ, չարտոնված գործողությունների հետևանքով տուժելու են հազարավոր մարդիկ, ծանր վնասներ է կրելու տնտեսությունը։

Մտահոգված ենք երկրի խորոշագույն ընկերությունում նման կամայական դրսևորումներով, քանի որ սա ոչ միայն ԶՊՄ կոմբինատի խնդիրն է, այլև նախադեպ է ստեղծում նման զարգացումների համար ցանկացած ընկերությունում, ինչը ահռելի բացասական ազդեցություն կարող է թողնել ընդհանուր տնտեսության վրա։ Հարյուրավոր ընկերություններ և կազմակերպություններ՝ իրենց հազարավոր աշխատակիցներով, կապված են ԶՊՄԿ-ի հետ և մի խումբ մարդկանց չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան»,– ասված է հայտարարության մեջ։

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21