Գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է․ Տիգրան Աբրահամյան

30.07.2025 12:23
487

ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նախ, այո´, Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը ձեզ` ձեր քաղաքական թիմի համար, հնարավորություններ կարող է բացել, բայց դուք քիչ կապ ունեք հայ ժողովրդի և հայկական օրակարգի հետ:

Երկրորդ, լեզվամտածողությունն իրեն ասում է. գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է` տնտեսական անվան ներքո քաղաքական վերահսկողության հսկիչ փաթեթը վերցնելու նպատակով:

Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալու միջանցք տերմինի, պրոցեսի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածի փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու»,-գրել է Աբրահամյանը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12